Իրանից Հայաստան ներմուծվող բեռնատարներում հայտնաբերվել է 247 հազար տուփ ապօրինի ծխախոտ Լարսը փակ է կցորդով բեռնատարների համար․ փակ է նաև Քարի լիճ տանող ճանապարհը Հրդեհ՝ Երևանի խմորեղենի արտադրամասում․ կրակը մեկուսացվել է Սպասվում է անձրև և ուժեղ քամի․ եղանակը Հայաստանում «Լադա»-ն դուրս է եկել ճանապարհից, բախվել քարերին և գլխիվայր հայտնվել դաշտում․ կա վիրավոր․Shamshyan.com 5-ամյա որդու ներկայությամբ ծեծել և փորձել է խեղդել կնոջը․ տնային կալանքի տակ գտնվող տղամարդու մոտ հայտնաբերվել է լիցքավորված «Մակարով»․ Shamshyan.com Ռոբերտ Քոչարյանի գործով դատական նիստի ընթացքում լարված իրավիճակ է ստեղծվել Ռոմանոս Պետրոսյանը ՀԷՑ-ի կառավարման հարցով հրապարակային բանավեճի է հրավիրել Նարեկ Կարապետյանին Ահազանգ «Արմավիր» ՔԿՀ-ից․ դատապարտյալը սպառնում է դիմել ծայրահեղ քայլի՝ պաշտոնյայի պատճառով․Shamshyan.com Սահմանադրության նոր տեքստը կհրապարակվի երկուշաբթի․ Փաշինյանը ուղերձով կդիմի ժողովրդին
Ներքին 3 տարի առաջ - 15:06 21-11-2022

Եվրոպայում, լսելով գնի մասին, զարմանում են. Պիպոյան

Ընդհանրապես միսը մարդու սննդակարգում ունի շատ կարևոր դեր ու նշանակություն։ Մասնավորապես, գիտեք՝ տարիներ շարունակ խոսվում է Հայաստանում երկաթդիֆիցիտի և երկաթդիֆիցիտի անեմիայի մասին, իսկ կոնկրետ կարմիր միսը, տավարի միսը հանդիսանում է կոնկրետ հեմատիկ երկաթի, այսինքն՝ կենսամատչելի երկաթի շատ կարևոր աղբյուր։ Այս մասին Oragir.News- ի հետ զրույցում ասաց ԳԱԱ Էկոկենտրոնի սննդի ռիսկերի գնահատման կենտրոնի ղեկավար, սննդագիտության դոկտոր Դավիթ Պիպոյանը՝ խոսելով մսի կարևոր դերից։

Պիպոյանը ընդգծեց, որ մսի սպառումն ունի հանրային-առողջապահական շատ կարևոր դեր և նշանակություն. «Այս առումով պետք է ասել, որ հաճախ մանիպուլյատիվ նյութերը, որոնք, որ պտտվում են մսամթերքի վնասակարության հետ կապված մարդիկ հաճախ դա ինտերպոլացնում են մսի հետ, որովհետև շարքային քաղաքացին և սպառողը մանրակրկիտ չի կարող ծանոթանալ, միայն նյութի վերնագիրն է կարդում, հաճախ չբացելով նյութի ներքևի հատվածում գրված տողերը, որտեղ հստակ շեշտադրված է, որ կոնկրետ վնասակար ազդեցություններ թողնում են սննդային հավելումները, որոնք օգտագործվում են կոնկրետ տեխնոլոգիական վերամշակման դեպքում, այսինքն՝ դա որևէ կապ չունի արտադրվող թարմ մսի, կամ թարմ մսից պատրաստվող ճաշատեսակների հետ»։

Խոսելով մեր երկրում երկաթդիֆիցիտից և մսի կարևորությունից այդ դիֆիցիտը լրացնելու համար՝ Պիպոյանն ասաց. «Այս առումով պետք է ասեմ, որ Հայաստանը հանդիսանում է պռոբլեմատիկ երկիր, որովհետև Հայաստանում ևս երկաթֆիցիտային անեմիան շատ սուր է, ավելին մեր կողմից ուսումնասիրվում է երկաթի աղբյուրները, որովհետև երկաթի ոչ բոլոր աղբյուրներն են հանդիսանում օրգանիզմի համար կենսամատչելի և պետք է ասեմ, որ տարեցտարի նկատվում է բացասական դինամիկա։ Այսինքն՝ երկաթի կեսամատչելի աղբյուրները, հաշվի առնելով վերջիններիս գինը, և տենդենցները, որ գնալով ավելանում է, ակնհայտ է, որ թանկացումների պարագայում մարդիկ սննդակարգից կրճատում կամ քանակական սահմանափակում են կոնկրետ ավելի թանկ մթերքները, ինչպիսին են միսը, մսամթերքը, ձուկը, ծովամթերքը, որոնք ունեն կարևոր դեր և նշանակություն և, ցավոք սրտի, մեր մոտ հանդիսանում են խնդրահարույց»։

Անդրադառնալով Հայաստանում մսի գնին՝ Պիպոյանն ասաց, որ մեր երկրում միսը բավականին բարձր գին ունի և եվրոպական երկրներում լսելով մեր երկրում մսի արժեքը զարմանում են. «Հայաստանում միսը կոնկրետ ունի բավականին բարձր արժեք, այս տարի ես ինքս եղել եմ եվրոպական մի շարք զարգացած երկրներում, իմ եղած այդ բոլոր երկրներում միսը այնքան թանկ չէր, ավելին՝ Լեհաստանի Ագրարային համալսարանում շնորհանդեսի ժամանակ ներկայացրեցի, թե ինչքանով ենք ձեռք բերում տավարի միսը, երբ որ ասեցի 10 դոլարով, 10 եվրոյով տավարի միս ենք ձեռք բերում, բոլորը զարմացան։ Այնուամենայնիվ, Հայաստանը հանդիսանում է դեռևս աղքատության բավականին բարձր ցուցանիշներ ունեցող և ՀՆԱ-ի բավականին ցածր մակարդակ ունեցող երկիր։

Այս առումով պետք է ասեմ, որ մեր այս վերջին հետազոտությունները ևս ցույց են տալիս, որ 2008-2018թ-ի ընթացքում Հանրապետությունում, ինչպես նաև մայրաքաղաքում նկատվում է ազգաբնակչության սննդակարգի բացասական միտումներ, մասնավորապես՝ տարեց տարի շատ ավելի պակաս կալորյաներ և սննդանյութեր են ստանում ազգաբնակչությունը, որը, անշուշտ, պայմանավորված է պարենամթերքի ապրանքների գնաճով։

Իսկ կոնկրետ այս պահին ՀՀ դա փաստում եմ, ոչ միայն ես, այլ նաև այն մարդիկ, ովքեր այցելում են տարբեր երկրներ և տարբեր երկրներից գալիս են Հայաստան, այսօր մենք զարգացած երկրներին համարժեք, երբեմն ավելի բարձր գներով խանութներից ձեռք ենք բերում պարենային ապրանքներ, իսկ ներկա աշխատավարձի պայմաններում ակնհայտ է, որ նորմալ, լավորակ սնվելու, մրգեր-բանջարեղեն ստանալու, միս համապատասխան պատշաճ քանակներով ստանալու համար 250-300 հազար դրամ մաքուր եկամուտ ունեցող ընտանիքը բյուջեի հիսուն տոկոսը պետք է սնվելու վրա ծախսի»։

Ամենից շատ դիտված

18:03 Վանաձորում բեռնատարը 15-ից ավելի մեքենաներ է ջարդել, վիրավորներից 2-ն անչափահաս են
22:48 Քըլէչը հմուտ դիվանագետ է, բայց երեխա դաստիարակելու հարցում անպիտան դուրս եկավ. Ղազարյան
23:15 Արմեն Գրիգորյանը բալանսավորված քաղաքականություն չէր վարում, եվրոպամետ ուղղության ջատագովներից մեկն էր. Սիմոնյան
21:20 Դատարանը տնային կալանք է կիրառել «Օշականցի Գևորիկի» և «Զապի» նկատմամբ
20:51 Հայրենիքից անգամ կոպեկ գողացածները պետք է պատժվեն՝ «ականջները պետք է քաշել». Նարեկ Կարապետյան
21:34 Երբ իմ նկարը ԱԺ-ում դրված լինի, սգո մատյանում խնդրում եմ նշել՝ ԶՈւ-ում նոր հանդերձանք եղա՞վ, թե՞ չէ
22:52 Խաղաղության պայմանագիրը կստորագրվի ՀՀ Սահմանադրության փոփոխությունից հետո հաշված օրերի ընթացքում
20:36 Մյասնիկյան պողոտայում «Tesla»-ն բախվել է երկաթե էլեկտրասյանն ու թիթեղյա պարսպին
21:07 «Հաղթանակ» զբոսայգում Ալբերտ Հովհաննիսյանի և զոհված մյուս հերոսների հիշատակին անկյուն կստեղծվի
15:34 Պուտինը հայտնել է, որ ամեն օր աղոթում է Ռուսաստանի և նրա ժողովրդի համար

Ձեզ գուցե հետաքրքրի