Ներքին 3 տարի առաջ - 14:27 21-11-2022

«ԼՂՀ կայացման լեգիտիմությունը և Ադրբեջանի տարածքային հավակնությունների ոչ իրավաչափությունը» խորագրով քննարկում Երևանում

Հայաստանի Հանրապետությունում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցչությունում մի խումբ գիտական մտավորականների նախաձեռնությամբ նոյեմբերի 19-ին կազմակերպվել է «Լեռնային Ղարաբաղի (Արցախի) Հանրապետության կայացման լեգիտիմությունը և նրա հանդեպ Ադրբեջանի Հանրապետության տարածքային հավակնությունների ոչ իրավաչափությունը» խորագրով քննարկում, որին մասնակցել են գիտակրթական ոլորտի մի շարք մասնագետներ։

ՀՀ-ում Արցախի ներկայացուցչությունից հայտնում են, որ քննարկման կազմակերպման նպատակն է Ղարաբաղյան հիմնախնդրին վերաբերող իրավական փաստաթղթերի հիման վրա ցույց տալ, որ Լեռնային Ղարաբաղի (Արցախի) Հանրապետության կայացումը օրինական է, իսկ Արցախի հանդեպ Ադրբեջանի տարածքային հավակնությունները զուրկ են իրավական հիմքից և դա ապացուցող փաստարկները պետք է ներկայացվեն միջազգային բոլոր հարթակներում։

Քննարկումը վարել է նախաձեռնող խմբի անդամ, ֆիզիկա-մաթեմատիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վանյա Բարսեղյանը: Հիմնական զեկուցումներով հանդես են եկել ԳԱԱ թղթակից անդամ Ալեքսանդր Մանասյանը և սահմանադրագետ Վարդան Պողոսյանը։

Հանդիպման ավարտին ՀՀ-ում Արցախի մշտական ներկայացուցիչ Սերգեյ Ղազարյանը բովանդակալից ու արդյունավետ քննարկման համար շնորհակալություն է հայտնել հանդիպման կազմակերպիչներին՝ կարևորելով նման նախաձեռնությունները։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում