Ներքին 3 տարի առաջ - 15:50 21-11-2022

Ակնկալվում է մինչև 2023 թվականի ավարտը Հայաստանում և Վրաստանում ստեղծել Արագ արձագանքման բժշկական թիմեր

Հայաստանյան Արագ արձագանքման բժշկական թիմը մասնակցել է Թբիլիսում կայացած անդրսահմանային աշխատաժողովին:

Միջոցառումն անցկացվել է «Ավելի ուժեղ միասին․ միջսահմանային արտակարգ իրավիճակների հակազդման համատեղ գործողություն Հայաստանի Հանրապետության և Վրաստանի միջև» ծրագրի շրջանակներում:

Նպատակը Հայաստանի և Վրաստանի առողջապահության համակարգերում միջսահմանային համագործակցությունը և անհետաձգելի բժշկական օգնության հասանելիության մակարդակը բարելավելն է: Վերջնարդյունքը արտակարգ իրավիճակների կառավարման համակարգերի ստեղծումն է:

Առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանն աշխատաժողովին է միացել առցանց ձևաչափով:
«Միջոցառումը կնպաստի տարածաշրջանային համագործակցության և համակարգման ընդլայնմանը», - նշել է Լենա Նանուշյանը` շեշտադրելով արագ արձագանքման բժշկական թիմերի կարևորությունը:

Հայաստանյան Արագ արձագանքման բժշկական թիմի ղեկավար Արմեն Մելքոնյանը մանրամասն ներկայացրել է 2021 թվականին ծրագրի մեկնարկից հետո թիմի ձևավորման ամբողջ ժամանակահատվածում գրանցված առաջընթացն ու ձեռքբերումները:

Ակնկալվում է մինչև 2023 թվականի ավարտը Հայաստանում և Վրաստանում ստեղծել Արագ արձագանքման բժշկական թիմեր (ԱԱԲԹ), որոնք կհավաստագրվեն Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից և հնարավորություն կունենան մասնակցելու միջազգային մարդասիրական առաքելություններին:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան

Ձեզ գուցե հետաքրքրի