Ավելին 3 տարի առաջ - 13:41 21-11-2022

ԱՀ Ազգային ժողովում մի շարք օրինագծերի հետ կքննարկվի նաև «Շահումով խաղերի և խաղատների մասին» օրենքում փոփոխությունների և լրացումների նախագիծը

Նոյեմբերի 22-ին ԱՀ ԱԺ մշտական հանձնաժողովները նիստեր կհրավիրեն:

Ինչպես տեղեկացնում են ԱՀ ԱԺ մամուլի ծառայությունից, ժամը 10:00-ին տեղի կունենա ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովի նիստը:

Օրակարգում ««Շահումով խաղերի և խաղատների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», ««Վիճակախաղերի մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին», ««Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին», ««Գովազդի մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին», ««Լիցենզավորման մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին», ««Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին», ««Հաստատագրված վճարների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին», ««Հարկերի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթի քննարկման հարցն է:

Հիմնական զեկուցող՝ ԱՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարար Վահրամ Բաղդասարյան

Հարակից զեկուցող՝ ԱՀ ԱԺ ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արթուր Հարությունյան

Ժամը 11:00՝ ԱՀ ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստ
Օրակարգ

1.«Քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծ:

Հիմնական զեկուցող՝ ԱՀ արդարադատության նախարար Ժիրայր Միրզոյան
2. «Արցախի Հանրապետության պետական վերահսկողական ծառայության մասին», ««Հանրային ծառայության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթ /առաջին ընթերցում/:

Հիմնական զեկուցող՝ ԱՀ պետական վերահսկողական ծառայության պետ Մհեր Աբրահամյան
Հարակից զեկուցող՝ հանձնաժողովի նախագահ Սևակ Աղաջանյան։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով