Ներքին 3 տարի առաջ - 11:49 20-11-2022

ԲՀԿ քաղխորհրդի անդամներն աշխատանքային այցով գտնվում են Արցախում

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության քաղխորհրդի անդամներն աշխատանքային այցով գտնվում են Արցախում:

Այցի շրջանակներում պատվիրակության անդամները մասնակցել են ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի հովանավորությամբ հիմնադրված Ռուսական կրթամշակութային կենտրոնի բացման հանդիսավոր արարողությանը:

Արարողությանը ներկա են եղել նաև Արցախի նախագահը, ԱԺ նախագահը, Ստեփանակերտի քաղաքապետը, մշակույթի գործիչներ։ Կենտրոնում երեխաները խորացնելու են ռուսաց լեզվի իմացությունը, ծանոթանալու են ռուսական հարուստ մշակույթին։

ԲՀԿ պատվիրակությունը առանձին հանդիպում է ունեցել նաև Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի հետ։ Արցախի նախագահը բարձր է գնահատել քաղաքական ուժի պարբերական այցերը Արցախ։ Հանդիպման ժամանակ քննարկվել են ինչպես ներքին, այնպես էլ արտաքին քաղաքականությանը վերաբերող հարցեր:

Ավելի մանրամասն՝ տեսանյութում

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով