Ներքին 3 տարի առաջ - 14:13 19-11-2022

Տեսնենք՝ պատասխանատվությունն ուրիշի վրա գցելով՝ ինչքան կարող է իշխանությունը ռեզինի պես ձգել․ Կարինե Նալչաջյան

«Անցնող 4 տարում Նիկոլ Փաշինյանի հայտարարությունների բովանդակային փոփոխություններն այնքան ակնհայտ են, որ անգամ մեկնաբանության կարիք չկա»։ Oragir.News-ի հետ զրույցում այս մասին ասաց հոգեբան Կարինե Նալչաջյանը։

«Ուղղակի պետք է համադրել, թե մարդն ինչ էր ասում, ինչեր էր խոստանում, ինչպիսի, կարծես, «ազնվագույն մղումներով» և այլն, ու թե ինչի մենք հասանք այսօր, այսինքն՝ բոլոր այն մարդիկ, որոնք հավատացել էին իրեն։ Գիտե՞ք, դա նման է այն խաբեբա տղամարդուն, որ կնոջ ականջին շատ ականջահաճո բաներ է խոսում, խոստումներ է տալիս, կնոջը գցում է գլխապտույտի մեջ։ Հենց այդ կինն արդեն իրենցն է դառնում իրենք արդեն այնպիսի մի խատառակ վարք են դրսևորում՝ բռնություն, խաբեություն, ծեծ, ջարդ և այլն։ Սա շատ նման է դրան»,- ասաց նա։

Փորձագետն այս առումով հիշեց հոգեբանական մի օրինաչափության մասին։

«Բացասական հույզերն ու բացասական բովանդակությամբ խոսքերն ավելի անկեղծ են լինում, քան դրական հույզերը, ժպիտներն ու խոստումները։ Այսինքն՝ եթե հիմա հարց բարձրացնենք, թե Նիկոլը երբ էր ավելի անկեղծ, կհասկանանք, որ հիմա։ Իր իրական հույզերն ու մոտեցումները հիմա են անկեղծորն արտահայտվում։ Այն ժամանակ՝ սկզբից միչև վերջ, կեղծիք ու խաբերություն է եղել փաստորեն։ Մի բան է, երբ քեզ էդպիսի խաբեբա է հանդիպում ու կեղծավորություն անում, այլ բան է, երբ այդ խաբեբան կանգնում է մի ամբողջ երկրի ղեկին։ Այստեղ արդեն այդ երկրի ճակատագիր, մարդկային կյանքերի ու հայրենիքի կորստի հարց է դրված»,- ասաց նա։

Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի՝ Ագրարային համալսարանի մասին հնչեցրած վերջին հայտարարություններին, հոգեբանը տեսակետ հայտնեց, որ դա առավելապես ընդդիմադիր քաղաքական գործչի խոսք էր հիշեցնում։ Ըստ փորձագետի՝ սա խոսում է երկրի ղեկին գտնվող անձի մոտ պատասխանատվության իսպառ բացակայության մասին։

«Սրանք արդեն ընկել են բուհերի հետևից։ Այդ շենքերն իրենց պետք են։ Ամեն անգամ ինչ-որ մի բան հնարվում է։ Հիմա էլ Ագրարային համալսարանի հետ կապված՝ ինչ-որ՝ սխալ տեղում է կառուցվել ու այլ հարցեր։ Էնպիսի տպավորություն է, որ մեզ ծաղրում են։ Մենք մի տեսակ ծիծաղելի ու ողբերգական՝ տրագիկոմիկ վիճակում ենք։ Համաշխարհային ուժերը մեզ հետ չար կատակ են անում՝ օգտագործելով այն գործիքները, որոնցից մեկի անունը Նիկոլ Փաշինյան է, մյուսի անունը մեկ այլ բան․․․ »,- ասաց նա։

Փորձագետը Նիկոլ Փաշինյանի վերջն ելույթներից տպավորություն է ստացել՝ ասես երկրի ղեկը ոչ թե նրա, այլ ուրիշ անձանց ձեռքում է, որոնց նա, ինչպես և ընդդիմադիր եղած ժամանակ, ուղղում է առկա խնդիրների մասին խոսքը։

«Սա նշանակում է պատասխանատվության զգացման բացակայություն՝ զրո։ Պատասխանատվությունն ուրիշի վրա գցել։ Սա, ամենամեղմ ձևով ասած, բարոյապես հասուն մոտեցում չէ։ Երկրի կառավարումը բացարձակապես տապալված վիճակում է։ Կառավարման ոչ մի հմտություն, ոչ մի նպատակադրում՝ հանուն երկրի, հանուն երկրի զարգացման, հանուն այդ երկրի ինչ-որ խնդիրների լուծման։ Էլի ինչ-որ խնդիրների ի ցույց դնել, մի մասը հնարովի, մյուս մասը՝ ոչ։ Պատասխանատվությունը գցել ուրիշի վրա, և այդկերպ սեփական իշխանությունը տեսնենք՝ ինչքան կարելի է ռեզինի պես ձգել»,- եզրափակեց հոգեբանը։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»