Ներքին 3 տարի առաջ - 23:01 18-11-2022

Համաձայնագրերի մեջ բովանդակային և հեռանկարային առումով ոչ մի տարբերություն չկա․ ՔՊ պատգամավոր

«Ֆակտոր թիվի»-ի հյուրը ԱԺ պատգամավոր, իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Արման Եղոյանն է։ Եղոյանը խոսել է վարչապետի ելույթի, խաղաղության շրջանակային պայմանագրի մասին, և թե կառավարող ուժը ինչ սկզբունքների շուրջ է պատրաստվում կնքել շրջանակային համաձայնագիրը։

«Վարչապետի առաջարկը վերաբերում է, ոչ թե կոնկրետ սկզբունքներին, այլ ձևաչափին և փաստաթղթի տեսակին՝ շրջանակային այլ ոչ թե վերջնական, քանի որ վերջնականի մեջ դետալները այնքան շատ են, որ քննարկելը շատ երկար է տևում, իսկ սկզբունքների վերաբերյալ, այն է ինչ գիտենք»։

Եղոյանի խոսքով՝ պայմանագրի ստորագրումից հետո գալու սկզբունքների դետալացման փուլը։

Պատասխանելով այն հարցին, թե ընդդիմությունը հայտարարել է, որ դեմ է արևմտյան տարբերակի բովանդակությանը պատգամավորը ասաց․ «Այդ համաձայնագրերի մեջ բովանդակային կամ հեռանկարային առումով տարբերություն չկա, տարբերությունները ընթացակարգերի մեջ են, մոտեցումների և հեղինակների մեջ է։ Մեկի երաշխավորը Արևմուտքն է, մյուսինը՝ Ռուսաստանն է»,- ասաց Եղոյանը հավելելով, որ ընդդիմությունը կարող է մատիտով կամ գրիչով նշել, թե կոնկրետ ինչին էր դեմ»։

Եղոյանը համոզմունք հայտնեց, որ ավելի լավ է Արցախի մասին լինի որևէ հիշատակում համաձայնագրում, քան ոչինչ չլինի։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան