Խոսք 3 տարի առաջ - 16:17 18-11-2022

Տասնամյակներ պահանջվեց, որպեսզի ԱՄՆ-ն կարողանա երկու ժողովուրդներին՝ ռուսներին և ուկրաինացիներին, թշնամացնի․ քաղաքագետ

«Մեծ շախմատի տախտակը եթե կարդանք, այնտեղ շատ հստակ նշվում է այն ռազմավարական քայլերը, որոնք Միացյալ Նահանգները պետք է աներ, որպեսզի Ռուսաստանը հնարավորություն չունենար դարձյալ վերականգնվելու և դառնալու գերտերություն, իսկ այնտեղ ինքը, որպես առաջին քայլ, նշում էր Ուկրաինայի և Ռուսաստանի միջև սեպ խրելը»։ Այս մասին Oragir.News-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Արա Պողոսյանը՝ խոսելով ռուս-ուկրաինական պատերազմում Արևմուտքի նպատակներից։

Ըստ Պողոսյանի, դա տեղի է ունեցել և երկու սլավոնական ժողովուրդներ թշնամացել են․ «Դա, ըստ էության, տեղի է ունենում և էստեղ, որպես աշխարհաքաղաքական խաղ, մենք տեսնում ենք երկու ժողովուրդների, որոնք ունեն նույն արմատն այնպես թշնամացնել, որ տասնամյակներ, գուցե դարեր հնարավոր չլինի վերականգնել իրենց միջև նախկին բարեկամական հարաբերությունները»։

Դիտարկմանը, որ Ռուսաստանն այս ցուրտ եղանակին հարվածներ է հասցնում ուկրաինական ենթակառուցվածքներին, կաթվածահար անում դրանք՝ բնակչությանը թողնելով անօգնական, քաղաքագետը պատասխանեց, որ դա Արևմուտքի համար կարող է երաշխիք դառնալ, որ այդ երկու ժողովուրդները հարուրամյակներ շարունակ չմիավորվեն.

«Դա երաշխիք կլինի հատկապես Արևմուտքի համար, որ այս ժողովուրդները երբեք հնարավորություն չեն ունենա միանալու, իսկ դրանք սլավոնական աշխարհի երկու ամենամեծ պետություններն են և, եթե սլավոնական աշխարհի երկու ամենամեծ պետությունները չկարողանան միավորվել, բնականաբար, Ռուսաստանը ինքնին չի կարողանա այլևս հայտ ներկայացնել որպես պանսլավոնիզմի կամ համասլավոնական գերտերության ձևավորման, ինչպես ժամանակին իրենք ունեին այդ կոնցեպցիան, որը հետագայում վերածվեց Եվրասիական գաղափարախոսության, սա ոչ թե ինքնաբերաբար ստացված երևույթ է, այլ դրա համար բավականին երկար ժամանակ՝ տասնամյակներ պահանջվեց, որպեսզի Միացյալ Նահանգները կարողանա այդ ծրագիրը գործի դնի և երկու ժողովուրդների՝ ռուսների և ուկրաինացիներին թշնամացնի այնպես, որպեսզի այլևս հնարավոր չլինի վերականգնել նախկին բարեկամական հարաբերությունները, իսկ դրանով նաև Ռուսաստանի ձգտումը գերտերություն դառնալու, հատկապես սլավոնական աշխարհի միավորման հետ կապված։ Սա ոչ թե ժամանակի պահանջ էր, այլ նպատակադրված աշխատանք էր, որին ըստ էություն Ռուսաստանը կուլ գնաց և խայծը կերավ»։

Դիտարկմանը, որ արդեն գրեթե մեկ տարի ընթացող պատերազմում Ռուսաստանը, չի կարողանում հասնել իր նպատակին քաղաքագետն արձագանքեց. «Իհարկե, երթ մենք այնտեղ Արևմուտքի կամ Միացյալ Նահանգների գերնպատակ տեսնում ենք՝ երկու ժողովուրդների թշնամացում, ապա դա տեղի է ունեցել և դրանով Ռուսաստանն արդեն իսկ պարտվել է այս գլոբալ խաղի մեջ, տակտիկական ինչ-ինչ հաջողություններ Ռուսաստանն ունի, մասնավորապես, Ուկրաինայից հող է գրավել, բայց ռազմավարական պարտություն է կրել, գոնե առայժմ»։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում
20:30 Խորագիր. Շինարարներում «շինում են», COP 17-ի խայտառակությունը, տեղաշարժվող անկլավներ, ջնջվող արխիվներ