Ներքին 3 տարի առաջ - 22:45 17-11-2022

ՀՀ ԱԳ փոխնախարար Հովհաննիսյանը ընդունել է Զարգացման ֆրանսիական գործակալության պատվիրակությանը

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը նոյեմբերի 17-ին ընդունել է Զարգացման ֆրանսիական գործակալության (ԶՖԳ) պատվիրակությանը։

Ինչպես տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարությունից, ողջունելով հյուրերին՝ նախարարի տեղակալը կարևորել է Հայաստանի և ԶՖԳ միջև ձևավորված սերտ գործակցությունը և վերահաստատել հայկական կողմի պատրաստակամությունը՝ ընդլայնելու գործակալության հետ համագործակցությունը։

Ըստ աղբյուրի՝ զրուցակիցներն անդրադարձել են հայ-ֆրանսիական տնտեսական համագործակցության զարգացմանն ուղղված «Հայ-ֆրանսիական տնտեսական համագործակցության 2021-2026թթ.» ճանապարհային քարտեզի դրույթների իրագործման ընթացքին (ստորագրվել է 2021թ. դեկտեմբերի 9-ին)։

Նշվում է, որ կողմերը մտքեր են փոխանակել ԶՖԳ կողմից Հայաստանում իրականացվող ընթացիկ, ինչպես նաև հնարավոր նոր ծրագրերի իրականացման շուրջ։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան

Ձեզ գուցե հետաքրքրի