Ներքին 3 տարի առաջ - 21:38 17-11-2022

ԱՄՆ-ն Հայաստանին առաջարկում է ռազմավարական համագործակցություն․ Անդրեաս Ղուկասյան

«Ֆակտոր թիվի»-ի հյուրը «Հայ կառուցողական կուսակցության» ղեկավար, քաղաքագետ Անդրեաս Ղուկասյանն է։ Ղուկասյանը խոսել է Ֆրանսիայի Սենատի կողմից ընդունված բանաձևի նշանակության մասին։

«Հայաստանում գործիչները երկու թեզ են առաջ քաշում՝ որպես քաղաքական աքսիոմ։ Առաջի թեզը այն է, որ իբր ոչ ԱՄՆ-ն, ոչ Ֆրանսիան պատրաստ չեն հանդես գալ Հայաստանի համար՝ որպես անվտանգության երաշխավոր։ Երկրորդ թեզը՝ ո՛չ ԱՄՆ-ն, ո՛չ Ֆրանսիան պատրաստ չեն նպաստել Արցախի ինքնորոշման ճանաչմանը։ Այս երկու թեզերի վրա կառուցվում է քարոզչական համակարգ, որի հեռահար նպատակն է բերել մեր հանրությանը այն եզրակացությանը, որ Միութենական պետություն մտնելու անհրաժեշտությունը այնքան մեծ է, որ դրան այլընտրանք չկա, որովհետև անվտանգության հարցերում այլ լուծում չի կարող լինել, դրա մասին նաև Աննա Հակոբյանի թերթն էլ ակնարկներ արեց։ Եվ մյուս թեզը, որ Արցախը պետք է մնա Ադրբեջանի կազմում, որովհետև բնականաբար Ադրբեջանն էլ պետք է Միութենական պետության անդամ դառնա։ Այսինքն՝ այս ամբողջ քարոզչական մոդելը նպատակ ունի սպասարկել Պուտինի միութենական պլանին, այսինքն՝ վերադարձ խորհրդային տարիներին։ Այստեղ երրորդ բաղադրիչը այն է, որ ռուսական զորքերը Հայաստանում և Արցախում կդառնան միութենական զորքեր։ Սա ավարտուն քաղաքական պլան էր, որը ձևավորվել էր Ռուսաստանում և որի համար մեծ ջանքեր ներդրվեցին, որպեսզի հանրային ընկալման մեջ հող նախապատրաստվի դրա համար»։

Ղուկասյանը համոզմունք հայտնեց, որ ՌԴ-ի աշխարհաքաղաքական ծրագրերը մեկը մյուսի հետևից տապալվում են։

Քաղաքագետը նշեց, որ ԱՄՆ-ն ՀՀ-ին առաջարկում է ռազմավարական համագործակցություն բոլոր ոլորտներում, իսկ Արցախից ռուսական զորքերի դուրսբերման համար ԱՄՆ-ը Հայաստանին և Ադրբեջանին առաջարկում է խաղաղության պայմանագրի շուրջ համաձայնության հասնելու իր օժանդակությունը։

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
11:40 Երևանում ավտոբուս է կողաշրջվել. կա 11 վիրավոր
11:29 Արման Ծառուկյանը հարձակվել է մրցակցի վրա՝ մամուլի ասուլիսի ժամանակ
08:23 Հայկ Սարգսյանի պահվածքը սկսել է տարօրինակ թվալ․ «Իրավունք»
22:44 Միջազգային աճուրդում հաջողվել է ձեռք բերել Ավրորա Մարդիգանյանի նորահայտ բնօրինակ լուսանկարը
18:35 Հրդեհ՝ Վանաձորում․ հրշեջները կանխել են կրակի տարածումը, ապա մարել․ կա վիրավոր
11:13 Արտաշատի խճուղում 43-ամյա վարորդը «Toyota»-ով վրաերթի է ենթարկել փողոցն արգելված հատվածով հատող՝ ազգությամբ հնդիկ հետիոտնի
17:30 Կառավարությունն առաջարկում է երեխաների տեղափոխման կանոնների խախտման տուգանքը 5 հազարից դարձնել 20 հազար դրամ