Ներքին 3 տարի առաջ - 23:54 16-11-2022

Զգուշացում՝ հնարավոր վտանգի մասին․ Սամվել Մարտիրոսյան

Տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Զգուշացում հնարավոր վտանգի մասին

Հարգելի հայրենակիցներ։ Վերջին օրերին տարածվում է նման մի հավելված, որը թույլ է տալիս մտնել մի ծրագրի մեջ, որտեղ տեսանյութեր նայելու դիմաց գումար են վճարում։ Ընդ որում կրիպտոյով։ Ընդ որում, մտնելու համար պետք է նախնական 18 դոլար մտցնել համակարգ։ Լիքը մարդ հարցնում է, թե սա վստահելի է, թե վտանգավոր։

Ես չեմ կարող ասել, թե մի օր գումարով կքցեմ, թե ոչ։ Բայց հավելվածը ինքնին այնպիսին է, որ ստեղծողները չեն կարողացել տեղադրել մարքետները։ Քանի որ բուն ծրագիրը իր բնույթով Տրոյան է։ Այսինքն, լրտեսական վիրուսի նման մի բան։ Ընկնելով հեռախոսի մեջ, ստանում է այլանդակ քանակի թույլտվություններ։ Ու մի օր կարող ա չար խաղեր խաղալ ձեր հետ։

Եզրակացություն. եթե օգտվում եք, հետո մի վատ բան եղավ, չնեղանաք»

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»