Արտաքին 3 տարի առաջ - 21:15 16-11-2022

Վրաստանի նախագահը համերաշխություն է հայտնել Լեհաստանին

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին համերաշխություն է հայտնել Լեհաստանին և ցավակցել նախորդ գիշեր տեղի ունեցած հրթիռակոծության հետևանքով զոհվածների ընտանիքներին։ Ինչպես տեղեկացնում է վրացական «Новости-Грузия» լրատվական գործակալությունը, այս մասին Զուրաբիշվիլին գրել է իր թվիթերյան պաշտոնական էջում։

«Ես ցավակցում եմ զոհվածների ընտանիքներին։ Այս դժվարին պահին մենք մեր համերաշխությունն ենք հայտնում Լեհաստանի կառավարությանը և լեհ ժողովրդին։ Լեհաստանը Եվրոպայի սիրտն է։ Ոչ ոք չպետք է մոռանա այս մասին»,- գրել է Զուրաբիշվիլին։

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել է «Oragir.News»-ը՝ հղում անելով լեհական լրատվամիջոցներին,
Ուկրաինայի հետ սահմանին գտնվող Լեհաստանի Պրժեւոդուվ գյուղի տարածքում երկու հրթիռ է ընկել, ինչի հետևանքով երկու մարդ է զոհվել։ Լեհաստանի իշխանությունները, ՆԱՏՕ-ի ղեկավարությունը, ինչպես նաև Բալիում G20-ի գագաթնաժողովին մասնակցող համաշխարհային առաջնորդները միջադեպի առնչությամբ արտակարգ խորհրդակցություններ են անցկացրել։

Ուկրաինան կարծում է, որ Լեհաստանի տարածքում հրթիռի արձակման պատասխանատվությունը կրում է Ռուսաստանը, որը գնդակոծում է ուկրաինական քաղաքները։ Մոսկվան հերքում է իր մասնակցությունը Լեհաստանում տեղի ունեցած միջադեպին։

Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան ասել է, որ դա ռուսական արտադրության հրթիռ է և խոստովանել, որ այն կարող էր օգտագործվել Ուկրաինայի հակաօդային պաշտպանության կողմից՝ հարձակումը հետ մղելու համար: Նրա խոսքով, դա կարելի է համարել որպես դժբախտ պատահար, և նախանշաններ չկան, որ Լեհաստանի վրա կանխամտածված հարձակում է տեղի ունեցել։

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը քիչ հավանական է համարել, որ Լեհաստանում ընկած հրթիռը արձակվել է Ռուսաստանի տարածքից։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»