Ներքին 3 տարի առաջ - 18:30 16-11-2022

Հայաստանում հերթական անգամ բռնություն են կիրառել բժշկի և անվտանգության աշխատակցի նկատմամբ. Արմեն Մուրադյան

Հայաստանում հերթական անգամ՝ բուժհաստատությունում բռնություն են կիրառել բժշկի և անվտանգության աշխատակցի նկատմամբ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը:

«Զազրելի դեպք.

Հայաստանում՝ հերթական անգամ, բուժհաստատությունում բռնություն են կիրառել բժշկի և անվտանգության աշխատակցի նկատմամբ։

Անընդունելի է ու անմարդկային, երբ մարդը ձեռք է բարձրացնում բժշկի վրա` իր մասնագիտական առաքելությունն իրականացնելու պահին․․․

Շնորհակալ եմ մեր բժշկուհուն, ով հավատարիմ մնալով իր կոչմանը, անգամ բռնությունից հետո՝ լուռումունջ շարունակեց իր մասնագիտական առաքելությունը և բուժօգնություն ցուցաբերեց փոքրիկին, ում ծնողը համարձակվել էր անթույլատրելի ու պատժելի արարք․․․

Գտնում եմ, որ ամենախիստ պատժի ու պարսավանքի պետք է ենթարկվի այս դեպքը։ Հասարակությունը պարտավոր է մերժել ու դատապարտել նման դեպքերը, իսկ իրավապահներից ակնկալում ենք օրենքի ողջ խստությամբ պատիժ։

Չմոռանանք, որ արարքի պատճառած բարոյական վնասը ոչ միայն բժշկին է, այլև մեր ողջ հասարակությանը։ Նմանատիպ երևույթներն անառողջ, փոխադարձ անվստահության մթնոլորտ են ստեղծում։

Հ․Գ․ Թուրք փաշան իր աղջկա կյանքը փրկած բժիշկ Ռուբեն Սևակին ազատություն է պարգևել, չնայած բժիշկ-բանաստեղծը մերժել է…»,-գրել է նա:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան