Ներքին 3 տարի առաջ - 17:29 16-11-2022

Արգիշտի Քյարամյանն ընդունել է ՀՀ-ում Իրանի դեսպանին

Քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը նոյեմբերի 16-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրի գլխավորած պատվիրակությանը:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկու երկրների իրավապահ մարմինների համագործակցությանը վերաբերող, ինչպես նաև՝ երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցերի ընդգրկուն շրջանակ։

Արգիշտի Քյարամյանն իր խոսքում ընդգծել է հայ-իրանական դարավոր բարեկամության նշանակալի իրողությունները և փաստել ներկա փուլում առկա կայուն հարաբերությունների կարևորությունը:

ՔԿ նախագահը բարձր է գնահատել Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության միջև գործող Քաղաքացիական և քրեական գործերով իրավական համագործակցության մասին համաձայնագրի շրջանակներում երկարամյա արդյունավետ գործակցությունը և համոզմունք հայտնել, որ ձևավորված ավանդույթներն ու փոխգործակցությունը կլինեն շարունակական` ներառելով առավել հեռանկարային ուղղություններ:

Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանը շնորհակալություն է հայտնել հանդիպման համար և կարևորել իրավապահ համակարգում արդյունավետ շփումներ ապահովելու առաջնահերթությունները, տեղեկատվության պատշաճ փոխանակումն ու իրավական փոխօգնությունը:

Կողմերն անդրադարձել են նաև ՀՀ քննչական կոմիտեի և ԻԻՀ իրավապահ մարմինների միջև կապերն առավել ընդլայնելու հնարավորություններին և պայմանավորվածություն են ձեռք բերել հիշյալ գործընթացի շրջանակներում ձեռնարկել անհրաժեշտ գործողություններ:

Հետագա համագործակցային ծրագրերն առավել արդյունավետ կազմակերպելու նկատառումներով` ՀՀ քննչական կոմիտեի նախագահը և ՀՀ-ում ԻԻՀ արտակարգ և լիազոր դեսպանը քննարկել են նաև Կոմիտեի ու դեսպանատան համապատասխան ներկայացուցիչներ նշանակելու ձևաչափ կիրառելու հնարավորությունները:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան