Ներքին Արտաքին 3 տարի առաջ - 14:56 16-11-2022

ԵԺԿ գլխավոր քարտուղարը մտահոգված է, որ Արմեն Աշոտյանի մուտքը Լիսաբոն արգելել են

Եվրոպական ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) գլխավոր քարտուղար Թանասիս Բակոլասը մտահոգություն է հայտնել, որ հայ քաղաքական գործիչ Աշոտյանին արգելել են մեկնել Լիսաբոն։

«Ես խիստ մտահոգված եմ, որ Արմեն Աշոտյանին արգելել են մեկնել Լիսաբոն եւ թույլ չեն տվել միանալ մեր Քաղաքական ասամբլեային։ Նման գործելակերպը բացարձակապես անընդունելի է։ Հայաստանի կառավարությունը չպետք է միջամտի ժողովրդավարական ճանապարհով ընտրված քաղաքական գործիչների ցանկացած հավաքներին»,- Twitter-ի իր էջում գրել է Թանասիս Բակոլասը։


Ավելի վաղ Հայաստանի Հանրապետական կուսակցության փոխնախագահը հայտնել էր, որ «Զվարթնոց» օդանավակայանում անձնագրային ստուգման փուլում իրեն արգելում են լքել Հայաստանը «այն անհեթեթ հիմքով, թե իբր ես մեղադրյալ եմ ինչ-որ մի գործով»։

«Ես ուղեւորվում էի Լիսաբոն Եվրոպական ժողովրդական կուսակցության քաղաքական համաժողովին։ Ավելորդ է ասել, թե ինչի մասին պիտի լիներ իմ այցը, իմ ելույթները եւ իմ հանդիպումները։

Աբսուրդն այն է, որ մինչ այս պահը ինձ ոչ մի մեղադրանք եւ ոչ մի գործով չի առաջադրվել։ Բայց սա էլ Նիկոլի ղեկավարած երկրի իրավապահ համակարգի կամակատարության վերջը չի։ Ինձ փոխանցել են ինչ-որ մի հեռախոսահամար, որը քննիչի է ու որի հետ, ուշադիր, ես ինքս իբր պիտի առավոտ կապվեմ։

Հիմա փաստաբանս փորձում է կապ հաստատել թե ՄԻՊ գրասենյակի (ֆորմալ է, հասկանում եմ), թե քննիչի հետ» ։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
20:30 Խորագիր. Շինարարներում «շինում են», COP 17-ի խայտառակությունը, տեղաշարժվող անկլավներ, ջնջվող արխիվներ