Ներքին 3 տարի առաջ - 18:17 15-11-2022

Գլխավոր դատախազի տեղակալն ընդունել է Միջազգային իրավական համագործակցության հիմնադրամի ներկայացուցչին

Գլխավոր դատախազի տեղակալ Անահիտ Մանասյանը նոյեմբերի 15-ին ընդունել է Միջազգային իրավական համագործակցության գերմանական հիմնադրամի (IRZ) հայաստանյան ծրագրերի համակարգող Նելլի Թումասյանին:

Ինչպես հայտնում են Գլխավոր դատախազությունից, Անահիտ Մանասյանը գործընկերոջ հետ զրույցում կարևորել է Դատախազության և IRZ-ի միջև իրավական համագործակցության զարգացմանը միտված ծրագրերի կենսագործումն ու ներկայացրել դատախազական համակարգում մի շարք ուղղություններով իրականացվող բարեփոխումները:

Գլխավոր դատախազի տեղակալն ընդգծել է դատախազների շարունակական կրթության, բարեվարքության ամրապնդման ուղղությամբ իրականացվող ծրագրերի, ինչպես նաև՝ իրավապահ կառույցի հետագա զարգացման ռազմավարության մշակման կարևորությունը: Անահիտ Մանասյանը հատկապես կարևորել է Դատախազության նկատմամբ հանրային վստահության բարձրացմանն ու ամրապնդմանը միտված ծրագրերի իրականացումը:

Նելլի Թումասյանը մի շարք ուղղություններով Գլխավոր դատախազության հետ համագործակցելու պատրաստակամություն է հայտնել:

Հանդիպման ընթացքում, ի թիվս այլ հարցերի, կողմերն անդրադարձել են նաև IRZ-ի աջակցությամբ իրավական ակտերի նախագծերի մշակման հնարավորություններին, ինչպես նաև իրավական ոլորտում հետագա համագործակցության զարգացման այլ հեռանկարներին:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում