Արտաքին 3 տարի առաջ - 18:36 14-11-2022

Իրանի մեջլիսի պատգամավորները դատապարտել են Ալիևի սադրիչ հայտարարությունները

Իրանի մեջլիսի պատգամավորները՝ այդ թվում նաև երկրի ադրբեջանալեզու նահանգների բնակիչների ներկայացուցիչները, նախօրեին դատապարտել են Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վերջին սադրիչ հայտարարությունները։ Այս մասին տեղեկացնում է իրանական «IRNA» լրատվական գործակալությունը։

Իրանի խորհրդարանի փոխնախագահ Ալի Նիկզադն հայտարարել է, որ «թոռը չի կարող հերքել իր պապին, հետևաբար Ադրբեջանի Հանրապետության նախագահի հայտարարություններն անհիմն են»։

Պատգամավոր Ալբորզ Հոսեյնին երկրի պատմությունը հասկանալու համար Ալիևին խորհուրդ է տվել ընթերցել Գյուլիստանի հաշտության պայմանագիրը։ Նրա խոսքով՝ Ադրբեջանի նախագահն ի վիճակի չէ հարեւան երկրների տարածքային ամբողջականության վերաբերյալ նման հայտարարություններ անել։

Հոսեյնին ընդգծել է, որ Ալիևի հայտարարություններն անիրատեսական բնույթ են կրում։ «Ադրբեջանի նախագահի հայտարարություններն անիրատեսական են, եթե Գյուլիստանի հաշտության պայմանագիրը չկատարվեր, Ադրբեջանի Հանրապետությունը կլիներ Իրանի կազմում, և նա չէր դառնա այդ երկրի նախագահ։ Իրանի ԱԳՆ-ն և խորհրդարանը պետք է արձագանքեն նման հայտարարություններին, քանի որ տարածաշրջանն ավելի քան երբևէ խաղաղության կարիք ունի»,- ասել է նա։

Ալիևի հայտարարությունները մեկնաբանել է նաև Թավրիզ քաղաքի ներկայացուցիչ Մոհամմադռեզա Միր-Թաջեդինին։ Վերջինս մասնավորապես նշել է, որ նա իր տեղում չի նստում։ Պատգամավորը հիշեցրել է, որ Ադրբեջանի անջատվել է Իրանից, և եթե խոսքը անդամակցության մասին է, ապա Նախիջևանը պետք է միանա Իրանին։

Հիշեցնենք, ինչպես ավելի վաղ տեղեկացրել է «Oragir.News»-ը, Ադրբեջանի նախագահը Սամարղանդում կայացած Թյուրքալեզու պետությունների կազմակերպության գագաթնաժողովում հայտարարել էր, որ իր երկիրը կփորձի այնպես անել, որ թյուրքալեզու պետությունների սահմաններից դուրս հայտնված ադրբեջանցիները պահպանեն իրենց մայրենի լեզուն, ավանդույթները, մշակույթը և հավատարիմ մնան ադրբեջանական գաղափարներին։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով

Ձեզ գուցե հետաքրքրի