Արտաքին 3 տարի առաջ - 18:00 14-11-2022

Վրաստանի վարչապետն ընդունել է Ադրբեջանի պաշտպանության նախարարին

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հանդիպում է ունեցել Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի հետ։ Ինչպես փոխանցում է Վրաստանի կառավարության մամուլի ծառայությունը, հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկու երկրների միջև ռազմավարական գործընկերությանը և հետագա համագործակցության օրակարգին վերաբերող հարցեր։

Հաղորդվում է, որ Ղարիբաշվիլին և Հասանովն անդրադարձել են հոկտեմբերին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի Վրաստան կատարած այցին։ Վրաստանի վարչապետի խոսքով՝ այցը ևս մեկ անգամ փաստել է Թբիլիսիի և Բաքվի միջև բարիդրացիական և բարեկամական հարաբերությունների առկայությունը։

Կողմերն ընդգծել են խաղաղության և կայունության ապահովման կարևորությունը՝ երկու երկրների ժողովրդների բարեկեցության և տարածաշրջանի զարգացման համար։ Ղարիբաշվիլին շեշտել է, որ Թբիլիսին պատրաստ է ապագայում նույնպես բոլոր հնարավոր տարբերակներով նպաստել Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող երկխոսությանը։

Բացի այդ Վրաստանի կառավարության ղեկավարը շնորհակալություն է հայտնել ադրբեջանական կողմին՝ երկրի տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանությանը ցուցաբերած աջակցության համար։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով