Ներքին 3 տարի առաջ - 15:02 14-11-2022

ՌԴ ՊՆ-ն հաստատում է` ադրբեջանական դիրքից հրաձգային զենքից կրակ է արձակվել տեղի բնակչի ուղղությամբ

ՌԴ պաշտպանության նախարարության կայքում հրապարակվել է Լեռնային Ղարաբաղում ՌԴ խաղաղապահ զորակազմի տեղեկագիրը, որում նշվում է, որ Ասկերանի շրջանում ֆիքսվել է հրադադարի ռեժիմի խախտում:

«Նոյեմբերի 12-ին, ժամը 15:30-ին ադրբեջանական դիրքից հրաձգային զենքից կրակ է արձակվել տեղի բնակչի ուղղությամբ, որը գյուղատնտեսական տեխնիկայով հողային աշխատանքներ է իրականացրել Խրամորթ բնակավայրից 1.8 կիլոմետր արևելք ընկած հատվածում»,- ասված է հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ կրակի հետևանքով բնակիչը թեթև վիրավորվել է, իսկ նրա տեխնիկան՝ կրել աննշան վնաս: Ըստ հաղորդագրության` խաղաղապահ զորակազմի հրամանատարությունն ադրբեջանական կողմի հետ հետաքննություն է անցկացնում փաստի առթիվ:

Հիշեցնենք՝ նոյեմբերի 12-ին՝ ժամը 18:00-ի սահմաններում, ոստիկանության Ասկերանի շրջանային բաժնում հաղորդում է ստացվել, որ Խրամորթ գյուղի վարչական տարածքում ադրբեջանական մարտական դիրքից հրաձգային զինատեսակներից կրակոցներ են արձակվել դաշտում տրակտորով աշխատող քաղաքացիական անձանց ուղղությամբ։

Կրակոցներից ջարդվել են տրակտորի դիմային և հետևի հողմապակիները։ Ջարդված դիմապակու կտորները դիպել են Ա. Հայրապետյանի դեմքին` պատճառելով մարմնական վնասվածքներ:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով