Ներքին 3 տարի առաջ - 19:31 13-11-2022

Ստեփանակերտի Մայր Տաճարում առաջին անգամ քահանայական ձեռնադրություն է կատարվել

Այսօր՝ նոյեմբերի 13-ին, Ն. Ս. Օ. Տ. Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ, Ստեփանակերտի Սուրբ Աստվածածին Մայր Տաճարում առաջին անգամ կատարվեց քահանայական ձեռնադրություն` ձեռամբ Արցախի թեմի առաջնորդ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի:

Այս մասին հայտնում է «Արցախպրես»-ի թղթակիցը:

Ձեռնադրությանը նախորդել էր Ստեփանակերտի Ս.Աստվածածին Մայր Տաճարում երեկոյան ժամերգության ավարտին կատարված ընծայման կարգը:



Արցախի թեմակալ առաջնորդ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի ձեռամբ քահանայական ձեռնադրության և օծման է արժանացել ՊԲ գնդերեց և Արցախի թեմի Քրիստոնեական դաստիարակության և քարոզչության կենտրոնի տնօրեն բարեշնորհ Գոռ սարկավագ Գյուրջյանը:



«Քահանայության կարգին արժանանալը միանգամից և՛ մեծ ուրախություն է, և՛ մեծ պատասխանատվություն՝ կրելու Քրիստոսի լուծը և դառնալու Քրիստոսի ծառան ժողովրդի առաջ: Այսօր, ի տես ժողովրդի, մենք խոստում տվեցինք ծառայելու Քրիստոսին, պատարագելու նրա Մարմինը և Հոգին: Սրանից ավելի մեծ խորհուրդ գոյություն չունի»,- ասաց նորընծա քահանան, ով վերակոչվել է Տեր Վաչագան քահանա Գյուրջյան:

Քահանայական ձեռնադրության արարողությանը ներկա էին Արցախի տարբեր եկեղեցիների սպասավոր հայրեր, հավատացյալ հասարակություն:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան