Արտաքին 3 տարի առաջ - 20:57 12-11-2022

Էրդողանը գոհունակություն է հայտնել Արցախի օկուպացված տարածքներում իրականացվող աշխատանքների համար

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ հպարտության զգացումով է լցվել, երբ ականատես է եղել Արցախի օկուպացված տարածքներում Ադրբեջանի կողմից իրականացվող աշխատանքներին։ Ինչպես փոխանցում է ադրբեջանական «APA» լրատվական գործակալությունը, Էրդողանն այս մասին ասել է Սամարղանդում ընթացող Թյուրքալեզու պետությունների կազմակերպության գագաթաժողովի շրջանակներում կազմակերպված մրցանակաբաշխության ընթացքում։

«Մենք տեսնում ենք, թե այս երկու տարում ինչի է հասել եղբայրս՝ Իլհամ Ալիեւը, ով Ղարաբաղի հետ կապված շատ լուրջ պայքար է մղում։ Ներկայումս ենթակառուցվածքներ ստեղծելով ՝ նա այդ պայքարը շարունակում է ամենաբարձր մակարդակով»,- ասել է Էրդողանը։

Էրդողանը հայտնել է, որ ինքն այցելել է այսպես կոչված ազատագրված տարածքներ, որտեղ ծանոթացել է Բաքվի կողմից իրականացվող աշխատանքներին։ Նրա խոսքով՝ ինքը՝ որպես թուրք, երբ տեսել է այդ աշխատանքները, հպարտության զգացումով է լցվել։ «Այսքան կարճ ժամանակահատվածում այդքան շատ ձեռքբերումները իսկապես հպարտանալու բան են»,- նշել է նա:

Էրդողանը հիշեցրել է, որ Թուրքիան Ադրբեջանի կողքին է՝ ինչպես «իր արդար պայքարի, այնպես էլ խաղաղության որոնման գործընթացում»։ Նա հայտնել է, որ «չնայած Ադրբեջանի բոլոր ջանքերին, Հարավային Կովկասում խաղաղության գործընթացը դեռ փխրուն է»։

«Ղարաբաղում փառահեղ հաղթանակի երկրորդ տարեդարձի կապակցությամբ, որը մենք նշում ենք նոյեմբերի 8-ին, ես՝ ի դեմս իմ եղբոր՝ Իլհամ Ալիևի, ևս մեկ անգամ շնորհավորում եմ Ադրբեջանի ժողովրդին։ Մենք կանգնած ենք Ադրբեջանի կողքին և՛ արդար պայքարում, և՛ խաղաղության որոնումներում»,- հայտարարել է Թուրքիայի նախագահը։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»

Ձեզ գուցե հետաքրքրի