Ներքին 3 տարի առաջ - 16:43 12-11-2022

Դոլարի արժեզրկումը ներհոսքի ավելացման արդյունք է․ քաղաքացի

Դոլարի արժեզրկումը պայմանավորված է դրա ներհոսքի ավելացմամբ։ Orair.News-ի հետ զրույցում այս մասին ասաց քաղաքացիներից մեկը։

«Դոլարը նույնպես ապրանք է․ շուկայի առաջարկի ու պահանջարկի խնդիր կա։ Ինչ վերաբերում է մեզ մոտ ապրանքների գնի բարձրացմանը, դա գալիս է միջազգային շուկայից։ Եթե ասենք, որ մեզ մոտ էլ այդ առումով առանձնակի վերահսկողություն կա, այդպես չէ։ Այստեղ էլ բացթողում կա։ Մենք այդ մոնոպոլիաների դեմ պայքարող համապատասխան հանձնաժողով ունենք։ Իրենք պետք է զբաղվեն այդ հարցով»,- ասաց մեր զրույցակիցը։

Զրույցի այլ մանրամասներ՝ տեսանյութում։