Ներքին 3 տարի առաջ - 12:49 12-11-2022

Մահվան ելքով վրաերթ Երևան-Մեղրի ճանապարհին. վարորդը հայտնաբերվել և ձերբակալվել է

Նոյեմբերի 11-ին, ժամը 07.00-ի սահմաններում, անհայտ մակնիշի մեքենայի վարորդը Երևան-Մեղրի ճանապարհի 198-րդ կմ-ին վրաերթի է ենթարկել 59-ամյա Հայկ Խաչատրյանին, որը մահացել է:

Վարորդը դիմել է փախուստի:

Ոստիկանության Սիսիանի և Վայքի բաժինների ու ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի ծառայողների համատեղ ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզվել է, որ մահվան ելքով վրաերթը կատարել է «ԲՄՎ» մակնիշի մեքենայի 47-ամյա վարորդը:

Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջացառումների շնորհիվ նա Վայք քաղաքի ավտոկայանի տարածքում հայտնաբերվել և ձերբակալվել է: Մեքենան տեղափոխվել է ոստիկանության Վայքի բաժնի պահպանվող հատուկ տարածք:

Կատարվում է նախաքննություն:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում