Ներքին 3 տարի առաջ - 22:30 11-11-2022

Եթե ԼՂ հարցը լուծված է, ինչո՞ւ է Ադրբեջանը կրակում ԼՂ-ի վրա․ Նիկոլ Փաշինյան

Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությանը, թե Ալմա-Աթայի 1991 թվականի հռչակագրի ընդունմամբ և սահմանների ճանաչմամբ՝ ՀՀ-ն ճանաչում է ԼՂ-ն Ադրբեջանի կազմում։

«Ես ինչքանով ծանոթ եմ Ադրբեջանի նախագահի հայտարարություններին, ինքը ասում է, որ Սոչիի և Պրահայի հայտարարություններով ԼՂ-ի հարցը պատմության գիրկը ուղարկվեց կամ լուծվեց»։

Փաշինյանը հարց ուղղեց․ եթե ԼՂ-ի հարցը լուծված է, ապա այդ դեպքում Լեռնային Ղարաբաղի հայությունն ինչո՞ւ դա չի զգում։

Փաշինյանը ուշադրություն հրավիրեց Սոչիի և Պրահայից առաջ Ալիևի հայտարարություններին․ «Ադրբեջանի նախագահը Սոչիի ու Պրահայի հանդիպումից առաջ ու հետո նույն արձանագրումն է արել։ Մենք ասել ու ասում ենք, որ երբեք էլ ԼՂ հիմնախնդիրը տարածքի խնդիր չի եղել։ Այլ բան, որ մենք մեր արտաքին քաղաքականությունը, դիվանագիտությունը այս կոնտեքստն ամբողջությամբ ի վիճակի չեն եղել ներկայացնել միջազգային հանրությանը։ Մենք ասում ենք, որ ԼՂ հայության իրավունքները և անվտանգությունը պետք է հասցեագրվեն։

Եթե ԼՂ-ի հարցը լուծված է, ինչո՞ւ են ադրբեջանական զորքերը ԼՂ-ի շուրջը դիրքեր տեղադրել և ինչո՞ւ են կրակում ԼՂ-ի վրա։ Սա շատ կարևոր հարց է, որի բովանդակային պատասխանը պետք է նաև միջազգային հանրությունը ստանա։ Մենք դեմ չենք, որ Լեռնային Ղարաբաղի հարցը լուծված լինի, մենք ասում ենք, որ այդ լուծումն առաջին հերթին պետք է զգան, տեսնեն, ընդունեն այնտեղ ապրող մարդիկ։ Ինչո՞ւ են նրանք անընդհատ սպառնալիքի ներքո։

Երբ ասում են՝ հայերը ոչ մի խնդիր չունեն և չեն ունենա, եկեք հիմա գնանք տեսնենք Հադրութի ժողովուրդը ունի՞ խնդիր, թե՞ չունի, հիմա Հադրութի ժողովուրդը իրենց տներում ապրո՞ւմ է»,-ասաց վարչապետը։

Փաշինյանը կարևորեց, պիտի արդարացված համարեն իր արձանագրումը, որ ցեղասպանության նախապատրաստության տպավորություն է ստացվում կամ հենց այդպես էլ կա։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան