Ներքին 3 տարի առաջ - 21:45 11-11-2022

Ադրբեջանը կարծում է, որ պետք է այս հարցը այնպես լուծվի, որ ՀՀ-ն շարունակի շրջափակման մեջ մնալ․ Նիկոլ Փաշինյան

«Մենք ասում ենք, որ նոյեմբերի 9-ի փաստաթղթում կա տարածաշրջանում տրանսպորտային հաղորդակցության ապաշրջափակման վերաբերյալ կետ։ Իրավական կարգավորումներով՝ ձեռք ենք բերել պայմանավորվածություն երթուղիների հարցում»,- Հանրայինի եթերում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ կարևորելով, որ այդ ճանապարհը Ադրբեջանի արևմտյան հատվածները միացնելու է Նախիջևանին և Կասպից ծովի հետ, Միջերկրական ծովի բեռնափոխադրումների մի որոշակի հատված անցնելու է այդ ճանապարհով։

«Մեզ պետք է գտնել լավագույն երթուղի։ Ի վերջո այդ ճանապարհները Հայաստանի հաշվին են կառուցվելու, և եթե մի ճանապարհ կառուցենք, միլիոնավոր դոլարներ ներդնենք և պարզվի, որ այդ ճանապարհը մարդկանց հետաքրքիր չէ, անցուդարձ չկա, մարդիկ չեն օգտվում այդ ճանապարհից կստացվի, որ մսխեցինք այդ գումարը։ Խոսքը վերաբերում է միջազգային բեռնափոխադրումներին, Հայաստանի քաղաքացիներին, այդ թվում՝ Ադրբեջանի քաղաքացիներին»,- ասաց Փաշինյանը։

Վարչապետը ընդգծեց, որ այլ հարց է եթե Ադրբեջանը չի ուզում, որ Հայաստանի Հանրապետությունը շատ եկամուտներ ստանա։ Նա նշեց, ոչ Ադրբեջանը կարծում է, որ պետք է այս հարցը այնպես լուծվի, որ ՀՀ-ն շարունակի շրջափակման մեջ մնալ։

«Եթե Ադրբեջանի համար սա իսկապես կումունիկացիաների հարց է և ոչ թե էսկալացիայի, ապա այդ հարցը գործնականում լուծված է»,-ասաց վարչապետը։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան