Ներքին 3 տարի առաջ - 13:38 11-11-2022

Նիկոլ Փաշինյանի հերթական բարեփոխման զավեշտը․ վարորդներ, ուզո՞ւմ եք միավորներ չկորցնել․ մի վճարեք տուգանքը

Նիկոլ Փաշինյանի կառավարությունը Հայաստանի ամենաանհաջողակ կաբինետն է։ Եթե նույնիսկ մի կողմ թողնենք դավաճանության մասին մեղադրանքները, պոպուլիզմը, գեղցիությունը, անգրագիտությունը, նախկին լրագրողի գործադիր իշխանությունը ձախողվում է նույնիսկ այնտեղ, որտեղ իրեն ամեն կերպ աջակցել են հնարավոր բոլոր կողմերը։

Այդպիսի բարեփոխումներից մեկն էլ վարորդների միավորների համակարգն է, որը, ըստ նախատեսվածի, պետք է արմատական փոփոխություն մտցներ Հայաստանի ճանապարհներին։ Բայց ինչպես երևում է նույնիսկ անզեն աչքով, ճանապարհատրանսպորտային պատահարները և նրանցից զոհված անձանց թիվը շարունակում են անշեղորեն աճել։

Սակայն սա ամենը չէ։ Պարզվում է՝ կա նաև օրենսդրական բաց, որով վարորդների միավորները օրենքով չեն հանվում։ Ընդ որում, այստեղ կա նաև կոռուպցիոն ռիսկ։

Oragir.News-ի տեղեկություններով, այս հնարքը կիրառող վարորդներն արդեն բավականին շատ են։ Ըստ ներկայիս կարգավորումների, եթե երթևեկության կանոնների խախտման համար սահմանված տուգանքը չեք վճարում, այն, բնականաբար, ուղարկվում է Դատական ակտերի կատարման հարկադիր ծառայություն: Իսկ ահա ԴԱՀԿ-ում էլ եթե հաշիվդ սառեցնում են, եւ ըստ կարգի տարվա վերջում ես վճարում, միավորներիցդ մինուս չի լինում, մանավանդ որ տարեվերջին միավորները վերականգնվում են։ Մինչդեռ եթե ԴԱՀԿ-ն է բռնագանձում գումարը, միավորներդ պակասում են։

Այսինքն՝ համակարգը ներդրել են, բայց իրականացման մեխանիզմների շուրջ չեն մտածել՝ ստեղծելով խառնաշփոթ իրավիճակ եւ կոռուպցիոն ռիսկեր:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան