Ներքին 3 տարի առաջ - 19:15 10-11-2022

Գլխավոր դատախազի տեղակալն ընդունել է ՌԴ գլխավոր դատախազության դատախազներին

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազի տեղակալ Անահիտ Մանասյանը նոյեմբերի 10-ին ընդունել է ՌԴ գլխավոր դատախազության դաշնային օրենսդրության կիրառման նկատմամբ վերահսկողության գլխավոր վարչության պետի տեղակալ, անչափահասների իրավունքների, ազատությունների և օրինական շահերի ապահովման նկատմամբ վերահսկողության վարչության պետ Իրինա Րեբրինայի գլխավորած պատվիրակությանը:

Հանդիպումն անցկացվել է «Անչափահասների իրավունքների և օրինական շահերի ապահովման հարցերով փորձի փոխանակում» թեմայով միջոցառման շրջանակում՝ Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության և Ռուսաստանի Դաշնության գլխավոր դատախազության միջև 2021-2022 թվականների համագործակցության մասին ծրագրով:

Անահիտ Մանասյանը ողջունել է հյուրերին, կարևորել երկու երկրների իրավապահ կառույցների միջև արդյունավետ համագործակցության և փորձի փոխանակման անհրաժեշտությունն ու վստահություն հայտնել, որ մի շարք ուղղություններով փոխգործակցությունը զարգացնելու մեծ ներուժ կա:

Անդրադառնալով երկու երկրների դատախազությունների միջև համագործակցությանը՝ Անահիտ Մանասյանը նշել է, որ 2021-2022 թվականների ծրագիրը, որը 6-րդն է՝ 2007 թվականից ի վեր, կունենա շարունակություն. ներկայումս մշակվում է 2023-2024 թվականների համագործակցության ծրագրի նախագիծը:

Միջոցառման ընթացքում քննարկվել են անչափահասների իրավունքների և օրինական շահերի պաշտպանության ոլորտում դատախազությունների դերը, անչափահասներին վերագրվող հանցանքներով վարույթների առանձնահատկություններն ու պատժի կրման վերաբերյալ հարցերը, ինչպես նաև անդրադարձ է կատարվել անչափահասներին թրաֆիքինգի և շահագործման ենթարկելու վարույթներով քննության մեթոդներին ու տուժողներին աջակցություն ցույց տալու մեխանիզմներին:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում