Ներքին 3 տարի առաջ - 16:08 10-11-2022

Կարող ենք արձանագրել, որ այսօր պաշտոնապես ավարտվեց «խաղաղության դարաշրջանը». Ղազինյան

Կարող ենք արձանագրել, որ այսօր պաշտոնապես ավարտվեց «խաղաղության դարաշրջանը», հաստատվեց, որ այն սուտ էր, քաղաքական մեծ բլեֆ, իշխանությունը պահելու արյունոտ կեղծիք... Ֆեյսբուքի իր էջում նման դիտարկում է արել ԱԺ նախկին պատգամավոր Արթուր Ղազինյանը։

«Փաստորեն երկու տարի, հարյուրավոր զոհեր ու տարածքային մեծ կորուստներ էին պետք հասկանալու համար, որ ազերիների հետ խաղաղություն չի կարող լինել, որ նրանք պատրաստում են նոր ցեղասպանություն, որ խախտում են բոլոր պայմանավորվածությունները:

Իսկ արյունոտ ու ցավալի սխալների համար պատասխանատվություն լինելու է՞:
Հայաստանի քաղաքացիներին «խաղաղ դարաշրջանով» խաբելու, մոլորեցնելու ու նրանց ձայները խլելու համար պատասխանատվություն լինելու է՞:

Կարող ենք արձանագրել, որ այսօր պաշտոնապես ավարտվեց «խաղաղության դարաշրջանը», հաստատվեց, որ այն սուտ էր, քաղաքական մեծ բլեֆ, իշխանությունը պահելու արյունոտ կեղծիք...»,- գրել է նա։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով