Արտաքին 3 տարի առաջ - 14:56 10-11-2022

Էրդողանը դրական է գնահատել Խերսոնից ուժերը դուրս բերելու ռուսական կողմի որոշումը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ուզբեկստան կատարելիք իր այցից առաջ Անկարայի Էսենբողա օդանավակայանում մամուլի ասուլիս է անցկացրել, որի ընթացքում պատասխանել է լրագրողների հարցին։ Ինչպես փոխանցում է թուրքական պետական «TRT» հեռուստաընկերության լրատվական ծառայությունը, Էրդողանը դրական է գնահատել Խերսոնից զորքերը դուրս բերելու ռուսական կողմի որոշումը։

Թուրքիայի նախագահն ընդգծել է, որ Խերսոնի հարցում ռուսական կողմի կայացրած որոշումը դրական և խելամիտ քայլ է։ Նա նաև հույս է հայտնել, ռուսական կողմի հետ Մեծ քսանյակի գագաթաժողովի շրջանակներում հանդիպման հնարավորություն կունենա, եթե Մոսկվան մասնակցի գագաթաժողովի աշխատանքներին։

Էրդողանը նաև հայտնել է, որ Թուրքիան շարունակում է իր միջնորդական ջանքերը՝ ռուս-ուկրաինական պատերազմը հանգուցալուծելու համար։

«Իմ հույսն այն է, որ ես չգիտեմ՝ G-20-ին ռուսական մասնակցություն կլինի, թե ոչ, եթե մասնակցություն լինի, այնտեղ հանդիպելու հնարավորություն կունենանք։ Հակառակ դեպքում Ռուսաստանի հետ մենք կշարունակենք պահպանել հեռախոսային դիվանագիտությունը։ Մեր հույսն այն է, որ մենք կհաջողենք միջնորդության մեջ։ Եկեք աշխարհից, որում գերիշխում է պատերազմը, անցում կատարենք աշխարհի որտեղ կգերիշխի խաղաղությունը»,- ասել է Էրդողանը

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում