Արտաքին 3 տարի առաջ - 22:30 09-11-2022

Իրանն իր քաղաքացիներին կոչ է անում Ավստրալիա չմեկնել

Իրանի արտաքին գործերի նախարարությունն այսօր հայտարարություն է տարածել և երկրի քաղաքացիներին կոչ է արել խուսափել Ավստրալիա մեկնելուց։ Այս մասին տեղեկացնում է իրանական IRNA լրատվական գործակալությունը։

Հաղորդվում է, որ նման կոչի համար պատճառ են հանդիսացել Ավստրալիայում Իսլամական Հանրապետության քաղաքացիների կամայական կալանավորման դեպքերը։

«Իրանի արտաքին գործերի նախարարությունը Իրանի քաղաքացիներին՝ հատկապես ուսանողներին, հետազոտողներին և համալսարան դասախոսներին կոչ է անում խուսափել Ավստրալիա մեկնելուց՝ հաշվի առնելով Իսլամական Հանրապետության քաղաքացիների կամայական ձերբակալություններն ու թշնամական կառավարություններին նրանց հանձնելու դեպքերը»,- ասվում է հայտարարության մեջ:

Իրանի արտաքին քաղաքական գերատեսչությունը միևնույն ժամանակ Ավստրալիա մեկնող քաղաքացիներին կոչ է արել ունենալ վավեր անձնագիր, ինչպես նաև այդ երկրի իշխանությունների կողմից տրված վիզայի տպագիր պատճենը։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»