Արտաքին 3 տարի առաջ - 20:18 09-11-2022

Մոսկվան խաղաղության պայմանագրի նախապատրաստման հարցում Երևանի և Բաքվի հետ սերտ համակարգում է իրականացնում. Զախարովա

Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ ռուսական կողմը Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի նախապատրաստման հարցում սերտ համակարգում է իրականացնում իր հայ և ադրբեջանցի գործընկերների հետ։ Ինչպես փոխանցում ռուսական «ՏԱՍՍ» լրատվական գործակալությունը, Զախարովան այս մասին ասել է այսօր կայացած ճեպազրույցի ընթացքում։

Զախարովան ընդգծել է, որ Ռուսաստանը կշարունակի անհրաժեշտ օգնություն ցուցաբերել Հայաստանին և Ադրբեջանին՝ Հարավային Կովկասում խաղաղության հասնելու, կայունություն և բարգավաճում ապահովելու համար։ «Ռուսաստանը կշարունակի Բաքվին և Երևանին տրամադրել ողջ անհրաժեշտ օգնությունը՝ ի շահ Հարավային Կովկասում խաղաղության, կայունության և բարգավաճման»,- ասել է նա։

Մարիա Զախարովան հայտնել է, որ Ռուսաստանի մասակցությամբ ներկայումս հետևողական գործողություններ են իրականացվում՝ երկու երկրների ժողովուրդների միջև վստահության ամրապնդման ուղղությամբ։ Նա այս համատեքստում մատնանշել է Հայաստանի և Ադրբեջանի հասարակության ներկայացուցիչների, փորձագիտական ​​շրջանակների և խորհրդարանականների միջև երկխոսություն զարգացնելու նախաձեռնությունները։

Նա միևնույն ժամանակ հավելել է, որ հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման երկկողմ հանձնաժողովի գործունեությունը երկու երկրների սահմանին իրավիճակի կայունացման հարցում առանձնահատուկ նշանակություն ունի։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
20:30 Խորագիր. Շինարարներում «շինում են», COP 17-ի խայտառակությունը, տեղաշարժվող անկլավներ, ջնջվող արխիվներ

Ձեզ գուցե հետաքրքրի