Ներքին 3 տարի առաջ - 19:38 09-11-2022

Գլխավոր դատախազ Վարդապետյանը Կոլեգիայի անդամներին է ներկայացրել նորանշանակ տեղակալ Մանասյանին

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը նոյեմբերի 9-ին Կոլեգիայի անդամներին է ներկայացրել գլխավոր դատախազի նորանշանակ տեղակալ Անահիտ Մանասյանին:

Ինչպես տեղեկացրին ՀՀ դատախազությունից, Աննա Վարդապետյանը շնորհավորել է Անահիտ Մանասյանին պարտականություններն ստանձնելու կապակցությամբ և, բարձր գնահատելով նորանշանակ տեղակալի մասնագիտական և մարդկային որակներն ու կարողությունները, համոզմունք է հայտնել, որ դրանք կնպաստեն համակարգման ոլորտներում էական առաջընթաց գրանցելու նպատակին:

«Գլխավոր դատախազը Կոլեգիայի անդամներին տեղեկացրել է, որ նորանշանակ տեղակալը, ի թիվս այլնի, համակարգելու է այն ոլորտները, որոնք վերաբերում են միջազգային համագործակցությանը, իրավական բարեփոխումներին, դատախազների շարունակական կրթությանը, էթիկային, ինչպես նաև ղեկավարելու է դատախազության «Օրինականություն» գիտագործնական և ուսումնամեթոդական հանդեսի՝ միջազգային չափանիշներին համապատասխանեցնելու գործընթացը»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ըստ աղբյուրի՝ Անահիտ Մանասյանը շնորհակալություն է հայտնել գլխավոր դատախազ Վարդապետյանին՝ պատասխանատու և պատվաբեր աշխատանքն իրեն վստահելու համար և վստահություն հայտնել, որ համատեղ ազնիվ, պարկեշտ, բարեվարք, անաչառ ու արհեստավարժ աշխատանքի և ձևավորված լավ ավանդույթները պահպանելու միջոցով հնարավոր կլինի զարգացնել դատախազության համակարգն ու դարձնել իրավական նոր մշակույթի առաջամարտիկը:

Նշվում է, որ Կոլեգիայի անդամները շնորհավորել և բարի գալուստ են մաղթել նորանշանակ տեղակալին:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»