Ներքին 3 տարի առաջ - 17:46 09-11-2022

Ամեն գնով խաղաղության գնացող իշխանությունը ամեն գնով լեգիտիմացնում է իշխանափոխությունը․ Արմեն Ռուստամյան

Ամեն գնով խաղաղության գնացող իշխանությունը լեգիտիմացնում է ամեն գնով իշխանափոխությունը։ Այս մասին նոյեմբերի 9-ին կայացած քննարկման ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ անդամ Արմեն Ռուստամյանը։
Նա նկատեց, որ իշխանությունը միավորվելու կոչ է անում, որպեսզի միասին հանձնվենք թշնամուն, այն դեպքում, երբ Ադրբեջանի եւ Թուրքիայի նպատակն է Հայաստանը ոչնչացնելը։

Ներկայիս ստատուս քվոյի պայմաններում չի կարող փաստաթուղթ ստորագրվել, որը բարենպաստ կլիներ Հայաստանի համար։

Ռուստամյանը հիշեցրեց, որ Ռուսաստանի թուլացման պատճառով, որը բախվել է աշխարհի քարտեզի վրա իր ներկայությունն ամրապնդելու էքզիստենցիալ խնդրի հետ, ռազմաքաղաքական հավասարակշռությունը խախտվել է հօգուտ Հայաստանի հակառակորդների, ուստի անիմաստ է սպասել Հայաստանի համար օգտակար մի բանի։

«Խոսվում է այն մասին, որ փաստաթուղթը կարող է ստորագրվել մինչեւ տարեվերջ, բայց այդ ընթացքում ռազմաքաղաքական իրավիճակը չի փոխվի, Իսկ Հայաստանը կարող է բախվել անդառնալի հետեւանքների։ Ուստի պետք է աշխատել այն երկրների հետ, որոնց համար Հայաստանի զիջումները նույնպես կենսական նշանակություն ունեն։ Իրանը գիտի, որ դա իր համար «կարմիր գիծ» է եւ ամեն գնով կպաշտպանի այն»,- ասաց պատգամավորը։
Նրա գնահատմամբ՝ հանրության զգալի մասն ընդունել է այն թեզը, որ Ղարաբաղը հանձնելով հանգիստ կապրենք։ «Կապիտուլյացիան կենսական շահերի զիջում է, որը իշխանությունն անվանում է «միակ հնարավոր լուծում»։ Բայց Ղարաբաղի ինքնորոշման իրավունքից հրաժարվելը Հայաստանը կդարձնի ագրեսոր, որը պարտավոր կլինի անընդհատ ինչ-որ բան զիջել»,-նշեց Ռուստամյանը։
«Հանրությունը չի գիտակցում՝ ինչ է սպասվում Ղարաբաղի ինքնորոշման իրավունքից հրաժարվելու դեպքում։ Ուստի պետք է հրաժարվել իշխանության եւ ընդդիմության միջեւ պարզունակ պայքարից»,-հավելեց Ռուստամյանը ։
Նա վստահ է, որ Հայաստանը միշտ արտաքին խաղացողներին հետաքրքրել է երեք գործոնով՝ Ղարաբաղով, Սյունիքով եւ ԱԷԿ-ով։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով

Ձեզ գուցե հետաքրքրի