Ներքին 3 տարի առաջ - 12:37 09-11-2022

Վրաերթ Ստեփանակերտում. վարորդը դեպքի վայրից դիմել է փախուստի


Նոյեմբերի 8-ին ժամը 21:25-ին քաղաքացուց հաղորդում է ստացվել, որ Վ. Մամիկոնյան և Շիրվանզադե փողոցների խաչմերուկում վրաերթ է տեղի ունեցել:

Դեպքի վայր մեկնած ոստիկանության ծառայողները պարզել են, որ նույն օրը ժամը 21:20-ի սահմաններում, դեպքով չպարզված անձը, անհայտ ավտոմեքենայով նշված փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել 42-ամյա Ա. Պետրոսյանին (հաշվառված է Ասկերանի շրջանի Ավետարանոց համայնքում), ով փակ գանգուղեղային վնասվածք, գլխուղեղի սալջարդ, ձախ քունքային շրջանի գծային կոտրվածք, ասպերացիոն թոքաբորբ ախտորոշմամբ տեղափոխվել է հանրապետական բժշկական կենտրոն:

Ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի, քրեական հետախուզության վարչությունների և ճանապարհային ոստիկանության աշխատակիցների հետ համատեղ կատարված որոնողական աշխատանքների արդյուքում պարզվել է, որ Ա. Պետրոսյանին վրաերթի է ենթարկել 29-ամյա Վ. Սարգսյանը՝ (հաշվառված է Շուշի քաղաքում) «Նիսսան տիդա» ավտոմեքենայով:

Քաղաքացուն վրաերթի ենթարկելուց հետո վերջինս թողնելով դեպքի վայրը՝ դիմել է փախուստի:
Վ.Սարգսյանը բերման է ենթարկվել Ստեփանակերտ քաղաքի վարչություն: Նա գտնվում էր 0.719մգ/լ ոչ սթափ վիճակում:
Ստուգմամբ զբաղվում է ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչությունը:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան