Ներքին 3 տարի առաջ - 23:32 08-11-2022

Տնտեսական աճով միշտ պետք է ուրախանալ և հպարտանալ․ Գևորգ Պապոյան

Հանրային հեռուստաընկերության եթերում Պետրոս Ղազարյանի հյուրը ՀՀ ԱԺ Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Գևորգ Պապոյանն է: Վերջինս խոսել է 2023 թվականի բյուջեի, բյուջետային քննարկումների մասին։

«Բյուջետային քննարկումները ընդդիմության համար են, ոչ թե իշխանության պատգամավորների, և ընդդիմությունը, ցավոք, նորից շարունակեց չաշխատելու իր գործելաոճը, որովհետև բյուջեն ամենակարևոր քաղաքական փաստաթուղթն է, որ Ազգային ժողովը ընդունում է և տալիս է Կառավարությանը որպես նրա աշխատանքի ուղեցույց։ Ընդդիմությունը կարող էր և կարող է ազդել այդ գործընթացի վրա՝ առաջարկելով տարբեր փոփոխություններ ի նպաստ ժողովրդի, ի նպաստ քաղաքացիների և ի նպաստ իր ընտրողների, բայց ընդդիմությունը նախընտրեց չաշխատել։ Նախընտրեց առավոտյան շուտ չարթնանալ և չգալ ԱԺ՝ աշխատանքի, և այդ ամբողջ աշխատանքն ու ծանրությունը ընկավ ընդդիմադիրների փոխարեն իշխանական պատգամավորների վրա»։

Ընդդիմությունը բոյկոտում է ԱԺ նիստերը, և ավելի ճիշտ չէ՞ր լինի կանչել հայտնի տնտեսագետների, որոնք իշխանության մեջ չեն, և լսել այլընտրանքային կարծիքներ․ հարցին Պապոյանն ասաց․ «Բոլոր կարծիքները միշտ կարելի է լսել, և մենք հետևում ենք այդ կարծիքներին»։

Պապոյանը հավելեց, որ բյուջետային քննարկումները առաջին հերթին նախատեսված են խորհրդարանի և կառավարության համար։

Անդրադառնալով այն հարցին, թե ինչ կա ուրախանալու, երբ ամբողջ աշխարհում տնտեսական անկում է, իսկ Հայաստանում ուրախանում են տնտեսական աճով, Պապոյանը համոզմունք հայտնեց, որ տնտեսական աճով միշտ պետք է ուրախանալ և միշտ պետք է հպարտանալ։

Անցում կատարելով՝ բարձր տեխնոլոգիաների ոլորտին, որը տուժում է դոլար-դրամ հարաբերակցությունից, դրանք սնանկանում են, փակվում են և տևական ժամանակ է՝ ոչինչ չի արվում․ պնդմանը Պապոյանը պատասխանեց, որ այնպես չէ, որ ոչինչ չի արվում․ «Իրականում բացահայտ և ոչ բացահայտ ձևով կատարվում է, բայց խնդիրը նրանում է, որ դոլարի կուրսը պահելը չպետք է լինի ինքնանպատակ։ Մենք պետք է հասկանանք, որ այդ կուրսը պահելը տեղի է ունենալու ՀՀ-ի և ՀՀ քաղաքացիների հաշվին»։

Պապոյանը վստահեցրեց, որ այն իրավիճակը, որը հիմա ունենք, առաջին հերթին շուկայական իրավիճակն է արտացոլում։ Պապոյանը ընդգծեց, որ իրենք խուսափում են արհեստական շուկաներին միջամտելուց։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան