Արտաքին 3 տարի առաջ - 10:05 08-11-2022

Վրաստանը հիասթափված է, որ Մոլդովան և Ուկրաինան ստացան ԵՄ անդամակցության թեկնածուի կարգավիճակ, իսկ մենք միայն` հեռանկար. Զուրաբիշվիլի

Վրաստանը հիասթափված է, որ Մոլդովան և Ուկրաինան ստացել են ԵՄ անդամակցության թեկնածուի կարգավիճակ, մինչդեռ Վրաստանը միայն` հեռանկար։ Այդ մասին հայտարարել է Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին՝ ելույթ ունենալով Ստրասբուրգում Ժողովրդավարության համաշխարհային ֆորումում, գրում է ՏԱՍՍ-ը։

«Վրաստանը մեծ հիասթափություն ապրեց Ուկրաինային և Մոլդովային թեկնածուի կարգավիճակ տալու գործընթացում... Մենք այնքան եվրոպացի ենք և այնքան վաղուց, որ ինչ-որ պահի պետք է միանանք եվրոպական ընտանիքին: Ես կարծում եմ, որ այսօր չպետք է ժամանակ կորցնել, Վրաստանին պետք է թեկնածուի կարգավիճակ»,- ասել է նախագահը։

Վրաստանը 2009 թվականից անդամակցում է «Արևելյան գործընկերության» ծրագրին, որն ուղղված է ԵՄ-ի և նախկին խորհրդային հանրապետությունների միջև համագործակցության զարգացմանը։ 2014 թվականին երկիրը ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագիր է ստորագրել, որի անբաժանելի մասն է խորը և համապարփակ առևտրի մասին դրույթը։

2017 թվականին Վրաստանի քաղաքացիները իրավունք են ստացել առանց այցագրի զբոսաշրջային ուղևորություններ կատարել Շենգենյան գոտու երկրներ։ Ընթացիկ տարվա հունիսին ԵՄ առաջնորդները ճանաչել են Վրաստանի եվրոպական հեռանկարը և պատրաստակամություն հայտնել նրան թեկնածուի կարգավիճակ տրամադրել որոշակի պայմանների պահպանումից հետո։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով