Ներքին 3 տարի առաջ - 22:36 06-11-2022

Երևանի բուսաբանական այգում աճող խոտն Արցախից 5000 անգամ ավելի թանկ է․ Կարեն Հեքիմյան

«Քաղաքացու իրավունքների պաշտպան» ՀԿ-ի նախագահ Կարեն Հեքիմյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Նոր Հայաստանում խոտն Արցախից թանկ է, իսկ բուսաբանական այգին հանդիսանում է գերգաղտնի ստրատեգիական օբյեկտ:

Ուրեմն, Երևանի բուսաբանական այգու մուտքը վճարովի է: Այգում լուսանկարելը ևս վճարովի է: Մեկ ժամ լուսանկարելու համար անհրաժեշտ է վճարել 5000 ՀՀ դրամ: Տրամաբանությունը հուշում է, որ վճարելով մուտքի և լուսանկարելու համար, այցելուն պետք է վայելի հանգիստը: Սակայն, այդքան էլ այդպես չէ: Պարզվում է, որ լուսանկարելու 5000-ոց «թույլտվությունը» չի տարածվում բուսաբանական այգու ամբողջ տարածքի վրա: Տարածքի զգալի հատվածում լուսանկարել չի կարելի: Ընդ որում, դրա մասին այցելուն նախապես չի զգուշացվում, լուսանկարելու արգելքը որևէ կերպ ներկայացված չէ, ըստ էության, քաղաքացիական պայմանագիր հանդիսացող մուտքի տոմսում: Ստացվում է, որ վճարելով լուսանկարելու համար, այցելուն չի կարողանում լիարժեք լուսանկարել: Վերջինս չի կարող ստանալ նաև վճարած և փաստացի չյուրացված գումարը: Մեծ հաշվով, այցելուն դառնում է շահախարդախության զոհ:

Այս պատմության մեջ պարզ չէ, թե ինչու բուսաբանական այգու որոշ հատվածներում չի կարելի լուսանկարել: Ակամա հիշեցի Իոաննիսյան Դանիելի քրոջը, որը, ըստ մամուլում առկա հրապարակումների, 2020թ պատերազմող Արցախում լրիվ անվճար լուսանկարում էր ռազմավարական օբյեկտներ և շինություններ։

Ստացվում է, որ Երևանի բուսաբանական այգին հանդիսանում է գերգաղտնի ստրատեգիական օբյեկտ, իսկ այգում աճող խոտն Արցախից 5000 անգամ ավելի թանկ է»:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում