Արտաքին 3 տարի առաջ - 14:28 06-11-2022

ՌԴ-ի հետ միջուկային պատերազմը կլինի երբեւէ եղած ամենակործանարար պատերազմը. Թրամփ


Միացյալ Նահանգների նախկին նախագահ Դոնալդ Թրամփը շարունակում է մնալ Փենսիլվանիայի հանրապետականների գլխավոր խաղաքարտը, գրում է AFP լրատվականը։

«Ես ձեզ խոստանում եմ, որ առաջիկա շատ, շատ, շատ կարճ ժամանակահատվածում դուք շատ երջանիկ կլինեք»,- ասել է Թրամփը իր կողմնակիցներին՝ Լատրոուբ քաղաքում կայացած հանրահավաքի ժամանակ:

Մասնակիցներից Լեսլի Բոսվելը ասել է, որ եկել է «զվարճանալու եւ քվեարկելու Թրամփի օգտին» կամ առնվազն հանրապետականներին:

Թրամփի կողմնակիցների համար երեքշաբթի օրը հանրապետականների հաղթանակը կօգնի իրենց հերոսի համար ճանապարհ հարթել իշխանության հաղթական վերադարձի համար:

«Նա միակն է, ով արժանի է նախագահի պաշտոնին», - ասաց 39-ամյա Բոսվելը:

Նախկին նախագահը քրտնաջան աշխատում է քարոզարշավի վերջին օրերին՝ այցելելով Այովա եւ Ֆլորիդա, ինչպես նաեւ Փենսիլվանիա։

Շաբաթ օրը Թրամփը հավանություն է տվել Սենատի հանրապետական ​​թեկնածու Մեհմեդ Օզին, ով պայքարում է դեմոկրատ Ջոն Ֆեթերմանի դեմ, որը ներկայումս նահանգի փոխնահանգապետն է:

Սենատը հավասարապես բաժանված է հանրապետականների եւ դեմոկրատների միջեւ. վճռորոշ ձայն ունի դեմոկրատ փոխնախագահ Կամալա Հարիսը: Փենսիլվանիայի հաղթողը կարող է որոշել Կոնգրեսի վերին պալատի վերահսկողությունը, հետեւաբար, նաեւ նախագահ Ջո Բայդենի օրակարգի ճակատագիրը:

Մինչ Թրամփը հարյուրավոր աջակիցների եւ անթիվ դրոշների ներքո բեմ է դուրս գալիս, տեղական թեկնածուները հերթով հավաքել են իրենց հետեւորդներին մեկ կարգախոսի շուրջ՝ գնաճ, գնաճ, գնաճ: Միացյալ Նահանգները ներկայումս պայքարում է 1980-ականներից ի վեր չգրանցվախ գնաճի դեմ:

«Եթե ցանկանում եք դադարեցնել մեր երկրի կործանումը եւ փրկել Ամերիկյան երազանքը, ապա երեքշաբթի օրը պետք է հսկա կարմիր ալիքով քվեարկեք հանրապետականների օգտին», - ասել է Թրամփը՝ նածազգուշացնելով որ «ԱՄՆ-ը կարող է հայտնվել միջուկային պատերազմի մեջ», իսկ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը «չգիտի, թե ինչ է անում»։

«Սա ամենամեծ վտանգն է, որին բախվել է այս երկիրը իր ստեղծման օրվանից՝ զենքի հզորության պատճառով, եւ մենք ունենք մարդ, ով չգիտի, թե ինչ է անում», - ասել է Թրամփը։
Թրամփը հերթական անգամ ասել է, որ ռուս-ուկրաինական պատերազմը չէր լինի, եթե ինքը իշխանության ղեկին մնար։ Նա նաեւ պնդել է, որ իր վարչակազմը կանխել է Հյուսիսային Կորեայի հետ միջուկային պատերազմը, որը, նրա կարծիքով, կարող էր տեղի ունենալ, եթե դեմոկրատները 2016 թվականին իշխանության ղեկին մնային:

Նրա խոսքով, ԱՄՆ-ի պատմության մեջ ամենավատ նախագահը, ով «ճանաչողական խանգարումներ» ունի, ղեկավարում է իշխանությունը։
«Նա խոսում է Ռուսաստանի հետ միջուկային պատերազմի մասին, որը կլինի Երրորդ համաշխարհային պատերազմը եւ ամենակործանարարը, որը երբեւէ եղել է, զենքի պատճառով, որի մասին ոչ ոք նույնիսկ չի ուզում խոսել», - ընդգծել է Թրամփը:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով