Ներքին 3 տարի առաջ - 11:20 06-11-2022

Գյումրվա կոլորիտներից մեկը արնաքամ է լինում

Գյումրիի հրապարակում, կոլորիտային վայրում զբոսաշրջիկներին գրավելու գրավականներից մեկը Գյումրու հայտնի ֆայտոնն է։

Բանն այն է, որ տեղի բնակիչներին զայրացրել է այն, որ ֆայտոնի ձին՝ լինելով վնասված վիճակում, շարունակվում է շահագործվել տերերի կողմից և վնասված ու արնաքամ վիճակում, բաց վերքով ծառայել հանրությանը և զբոսաշրջիկներին, քանի որ ինչպես արդեն հասկանալի է, տերերը կարևորություն չեն տվել կենդանու առողջությանն ու խնամքին, բաց վերքով ու ֆիզիկակակն վատ վիճակում էլ շարունակում են շահագործումը։





Բացի այն, որ հրապարակում քայլելիս կենդանիների գարշահոտն է տիրում՝ էլի վատ խնամքի պատճառով, հիմա էլ բաց վերք, ինչը զայրացրել է համացանցի օգտատերերին։




Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանն էլ՝ մտահոգ շիրակցիների գրառման տակ իր մտահոգությունն է հայտնել՝ գրելով, որ քաղաքացուն պետք է բացատրել, որ անգամ եթե իր կենդանին է, միևնույն է՝ կտտանքների ենթարկելն ինքնին արդեն քրեորեն պատժելի է։



Մնում է, որ պատասխանատվության ենթարկվի, քանի որ մասնավոր է սեփականատերը, ամենալավ բոյկոտն այն կլինի, որ առհասարակ չօգտվեն այդ ծառայություններից, քանի որ, ինչպես երևում է, սեփականատիրոջն այնքան է կուրացրել գումար աշխատելու մոլուցքը, որ կենդանուն տանջելու գնով է գումար աշխատում։


Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում