Ներքին Տեսանյութ 3 տարի առաջ - 16:55 05-11-2022

Աշխարհին Արցախն ասաց՝ չի ծնվել այն մարդը, որ կարողանա Արցախը հանձնել․ Հայկ Մամիջանյան

Արցախի վերածննդի հրապարակի հանրահավաքն ուներ երկու հասցեատեր՝ աշխարհն ու մենք՝ Մայր Հայաստանը։

Այս մասին՝ Ֆրանսիայի հրապարակում, ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը։

«Աշխարհին Արցախն ասաց՝ չի ծնվել այն մարդը, որ կարողանա Արցախը հանձնի։ Մայր Հայաստանին․ Արցախ SOS էր կանչում, ու ակնկալում, որ Մայր Հայաստանը կկանգնի իր կողքին, այնպես, ինչպես արել է միշտ։ Այստեղ հավաքված մարդիկ եկել են ասելու, որ այդ կոչն անպատասխան չի մնալու, այստեղ մարդիկ են, ովքեր Արցախի կողքին են։ Շատ կարևոր է, որ աշխարհը հասկանա այն միտքը, որ Վերածննդի ու Ֆրանսիայի հրապարակներում հավաքված մարդիկ ասում են, որ երբեք չեն ընդունի որևէ լուծում, որը կասկածի տակ կդնի Արցախի ժողովրդի արդար ինքնորոշման իրավունքը»,–ասաց պատգամավորը։

Նա նաև անդրադարձավ հարցին, թե ինչ կտա հիմնական բանակցողի փոփոխությունը, և նշեց, որ առաջինը կտա այն, որ երկիրը «կրակն ընկած չի լինի» նրա բանավոր խոստումների ձեռքը և հնարավոր կլինի նոր բանակցային գործընթաց սկսել։

«Աշխարհը մեզ ասում է երկու բան՝ առաջին, մենք պատրաստ ենք, որպեսզի Արցախի կարգավիճակի հարցը լինի հետագա քննարկման հարց, և երկրորդ, դուք չեք ստանում այն, ինչին արդարացիորեն արժանի եք, որովհետև ձեր կառավարությունը դա նույնիսկ չի էլ պահանջում»,–ասաց Մամիջանյանը, նշելով, որ սա է ասում աշխարհը, մնացածը սուտ է։

Մանրամասն՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով