Ներքին 3 տարի առաջ - 15:51 05-11-2022

Արուսյակ Ալեքսանյանի՝ 22-ամյա օգնականի գործով որոշումը կկայացվի նոյեմբերի 9-ին

Արուսյակ Ալեքսանյանի՝ 22-ամյա օգնականի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու որոշման դեմ ներկայացված վերաքննիչ բողոքը մակագրվել է ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արմեն Բեկթաշյանին։ Այս մասին Oragir.News-ին հայտնեց օգնականի փաստաբան Գարիկ Գալիկյանը։

«Դատարանը բողոքի քննությունն իրականացնելու է գրավոր ընթացակարգով։ Նոյեմբերի 9-ը նշանակված է որոշման հրապարակման օր»,- նշեց Գալիկյանը։

Օգնականի փաստաբան Գարիկ Գալիկյանը նշեց, որ աղջկան մեղադրանք է առաջադրված՝ պաշտոնական լիազորությունների չարաշահմանը և ակնհայտ ապօրինի դատական ակտը կայացնելուն օժանդակելու համար։

Նախորդ հարցազրույցում փաստաբանը ասել էր, որ դատավորի օգնականը հայեցողական պաշտոն է, այսինքն, ըստ իր պաշտոնի անձնագրի՝ ինքը ընդամենը դատավորի կարգադրությունները կատարող անձ է։ Փաստաբանը նաև ասել էր, որ կայացվել է դատական ակտ՝ աբսուրդի ժանրից, իրականում նման դատական ակտ իր պրակտիկայի ընթացքում չի եղե։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում