Ներքին 3 տարի առաջ - 16:02 05-11-2022

Շրջակա միջավայրի նախարարությունում հանրության հետ աշխատել չգիտեն կամ չեն ցանկանում․ բնապահպան

«Շրջակա միջավայրի նախարարությունը բոլորովին աշխատել չգիտի հանրության հետ»։ Oragir.News-ի հետ զրույցում այս մասին հատարարեց բնապահպան Սիլվա Ադամյանը։

«Երբ մենք իրենց հարց ենք տալիս կամ փորձում ենք ինչ-որ բան պարզել, կամ ինչ-որ անփույթ պատասխան է գալիս, կամ էլ այնպիսի մի անհայտ անձնավորություն է հայտնվում իրենց էջում, որն սկսում է անպատիվ խոսքեր ասել հարցադրումն անողներին։ Այսինքն, Շրջակա միջավայրի նախարարության հետ գործակցությունը, մանավանդ նախարարի փոխվելուց, Աննայի գնալուց ու նոր փոխնախարարի՝ Գայանե Գաբրիելյանի գալուց հետո, բացարձակ հնարավոր չէ»,- ասաց բնապահպանը։

Սիլվա Ադամյանի խոսքով՝ իրենք որոշ խնդիրներ բարձրացնելու և պարզաբանում ստանալու նպատակով բազմիցս փորձել են կապվել նախարարության հետ՝ և՛ ուղիղ հարցադրումների, և՛ նամակագրության միջոցով, ու արձանագրել, որ իրենց բարձրացրած որևէ խնդիր պատշաճ արձագանք ու լուծում չի ստացել։

«Ես Ձեզ անկեղծ եմ ասում, հիմա արդեն նամակ էլ չեմ գրում, որովհետև գտնում եմ, որ անիմաստ է։ Եթե մարդիկ սովորական հարցադրումներին չեն փորձում իրենց կայքերում պաշտոնական ու փորձագիտական տվյալներ դնել ու ապացուցել, որ փորձագիտական տվյալներն էսպիսին են, ինչի հիման վրա էլ իրենց փորձում են այդպիսի ծառատունկ անել»,- ասաց նա։

Բնապահպանը հիշեց գերատեսչության հետ գործակցելու ևս մեկ անհաջող փորձ․ «Ես մի անգամ դիմել էի իրենց ու հատկապես իրենց փոխնախարարը՝ Գայանե Գաբրիելյանը, շատ կոպիտ է խոսում բոլորի հետ։ Այդ օրվանից ես այլևս ոտք չեմ դնում Շրջակա միջավայրի նախարարություն՝ հասկանալով, որ այդ մարդիկ ուղղակի այդ ամենն անում են միտումնավոր։ Մարդիկ ինձ գրել էին՝ տիկին Ադամյան, հանրային լսում է եղել, Դուք մասնակցե՞լ եք, թե՞ ոչ։ Ես հարցրի՝ իսկ ո՞վ է մասնակցել։ Իրենց էջում եմ գրել, քաղաքակիրթ ձևով։ Ու գրեցի, որ պետք է դիմել միջազգայիններին, բարձրացնել հարցը, որ այս մարդիկ չեն գործակցում։ Իմ այդ գրառումից հետո ինձ միացավ Թեհմինե Ենոքյանն, ով ասաց, որ պատրաստ է ստորագրել նամակի տակ։ Հանկարծ հայտնվում է ինչ-որ անհայտ անձ, ու սկսում է «կեղտ թափել» իմ ամբողջ գործունեության վրա հենց իրենց էջում ու իրենք չեն ջնջում դա։ Մի մարդ որ «Դոգ»-ի հետ գործակցի, իր մասին կարող եք կարծիք կազմել։ Թե «Դոգ»-ի մոտ չգիտեմ՝ ինչ դակումենտներ կան, տեսեք՝ Ձեզ ինչ ենք անելու։ Ինքը հետ քաշվեց այն ժամանակ միայն, երբ հանրային սեկորն ընդդիմացավ։ Ես համոզված եմ, որ դա դիտմամբ է արվում»,- հայտարարեց Սիլվա Ադամյանը։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան