Մշակույթ Միտք 3 տարի առաջ - 23:00 04-11-2022

Երանի բոլորս կարողանայինք ծուլանալ Լև Տոլստոյի պես

Վերջերս կարդում էի Լև Տոլստոյի օրագիրը, որոշ օրերի գրառումներ առանձնացրել եմ։ Կարծում եմ՝ հանճարեղ գրողի ու մեր առօրյայի միջև շատ ընդհանուր բաներ կան։ Կարդացեք ու կհամոզվեք, որ եթե մենք էլ օրագիր ունենայինք, ապա շատ օրերի գրառումները նման կլինեին Տոլոստոյի երկտողերին։

30 հունվար 1853 թ.
Շատ մտածեցի, բայց ոչինչ չարեցի։

31 մարտ, 1852 թ.
Արթնացա ժամը 6-ին, արթնացրեցի բոլորին, բայց ես ծուլացա` վեր չկացա ու քնեցի մինչև ժամը 9-ը։

19 սեպտեմբեր,1853 թ.
Որոշեցի, որ պետք է սիրել ու շատ աշխատել։

20 սեպտեմբեր
Չսիրեցի ու չաշխատեցի։

24 հոկտեմբեր, 1858 թ․
Սկսեցի տարիքիս անհամապատասխան մարզանք անել և պահարանը շուռ տվեցի վրաս։ Հիմա՛ր։

14 ապրիլ, 1884 թ․
Պետք է ուժեղ լինել կամ քնել։

9 հունվար, 1854 թ.
Ուշ արթնացա, բռնկվեցի, ծեծեցի Ալյոշկային։
Թափթփված էի։
Տխուր էի։

11 հունվար, 1854 թ.
Անգործ փռվել էի։
Հուսահատված էի։ Կատաղած էի։
Խփեցի կատվին և ընդհանրապես մոռացել էի կարգուկանոնի մասին։
Գուշակեցի։

13 հունվար, 1854 թ.
Ամբողջ երեկո ծուլացա։

Նկատեցի՞ք, թե մի քանի օրվա մեջ որքան շատ էին` «Չաշխատեցի։ Ոչինչ չարեցի։ Ամբողջ երեկո ծուլացա..» ու նմանատիպ արտահայտությունները։

Հիշեցնեմ, որ օրագրում անընդհատ ծուլությունից ու անգործությունից դժգոհող Լև Տոլստոյը 13 երեխաների հայր էր։ Տիրապետում էր անգլերենին, ֆրանսերենին, գերմաներենին։

Նրա գրական ժառանգությունը կազմում է 165000 ձեռագիր թերթ և 10 000 նամակ։ Դա տպագիր 90 հատոր է։ Լև Տոլստոյն իր «Պատերազմ և խաղաղություն» վեպի չորսհատորյակը արտագրել է ութ անգամ։

Երանի բոլորս կարողանայինք ծուլանալ Լև Տոլստոյի պես։

Նաիրա Եղիազարյան


Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
11:10 Տարադրամի փոխարժեքները
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
07:47 Կիրանցում հեռախոսի էկրաններին գրվում է «Խեյրիմլի»․ «Հրապարակ»
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
09:10 Ֆրանսիայում տեղատարափ անձրևների հետևանքով առաջացած ջրհեղեղը երեք մարդու կյանք է խլել
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին