Ներքին 3 տարի առաջ - 17:27 04-11-2022

Ընդդիմադիր թևերի «բախումները»՝ հանրահավաքին ընդառաջ

Նոյեմբերի 3-ին Քաղաքացիական գիտակցություն ՀԿ նախագահ Նարեկ Սամսոնյանը ֆեյսբուքյան գրառում է կատարել, որում բարձրացրել է ընդդիմադիրների շրջանակներում վերջին օրերին առկա մեղադրական հայտարարությունների խնդիրը։

«Ընդհանրապես, կան մարդիկ, որոնց կոկորդիլոսի ուղեղի պատճառով ընդդիմությունը միշտ մի քայլ առաջ երկու քայլ հետ սկզբունքով «բուքսավատ» ա անելու, իսկ էդ մարդկանց պահվածքը պատմության մեջ մնալու ա որպես շարքային աբիժնիկի պահվածք: Սրանց նմանների պատճառով վերջում մեծ բախումն անխուսափելի ա լինելու ու դրանից հաստատ ո’չ երկիրը, ո’չ էլ ընդդիմությունն ա շահելու․․․»,- գրել է նա։

Սամսոնյանի այս գրառումն արվել է ընդդիմադիր քաղաքական շրջանակներում ծավալվող մի շարք իրադարձությունների ու կուլիսային քննարկումների ֆոնին։ Ավելի վաղ, տեղեկություններ էին շրջանառվում է, Ռոբերտ Քոչարյանի համախոհների շրջանակներում քննարկումներ էին ընթանում ՀՀ երկրորդ նախագահի կողմից Նիկոլ Փաշինյանին հնարավոր աջակցության վերաբերյալ։

Որպես այս խոսակցությունների հիմք՝ վկայակոչվում էր փաստը, որ, չնայած ներկա իշխանությունների կողմից հնչող մեղադրանքներին՝ իրենց օրոք նախորդող իշխանության որևէ ներկայացուցիչ դեռևս չի դատապարտվել՝ կատարած օրինազանցությունների համար։

Քաղաքական երկու ուժերի միջև հարաբերությունների ոչ լիարժեքության երևույթներն, ըստ երևույթին, սկսվել են ոչ միայն վերջին իրադարձությունների համատեքստում։ Այդպիսի որոշակի դրսևորումներ արդեն իսկ կարելի էր նկատել դեռևս «Դիմադրության» շարժման ընթացքում։

Թեև ընդդիմադիր երկու ուժերն էլ մասնակցում էին հավաքներին՝ «Ազատության» հրապարակում նրանց կարելի էր տեսնել միմյանցից անջատ, առանձին «խմբակներով» կանգնած։ Այդուհանդերձ, կողմերի լարվածության վերաբերյալ քննարկումները հատկապես թեժացան այն բանից հետո, երբ հայտարարվեց ՀՀ երրորդ նախագահի Արցախ մեկնելու և այնտեղ մի քանի օր անցկացնելու մտադրության մասին։

Տեսակետներ էին հայտնում, որ Սերժ Սարգսյանի՝ այս օրերին Արցախում գտնվելու որոշմամբ, նպատակ կա օրակարգից հանելու վաղը՝ նոյեմբերի 5-ին, մայրաքաղաքում կայանալիք հանրահավաքին իր մասնակցության հարցը։ Միևնույն ժամանակ, քննարկումներն առավել թեժացրեց նաև ՀՀ երկրորդ նախագահի ֆեյսբուքյան հրապարակումը։ Ռոբերտ Քոչարյանն իր ֆեյսբուքի պաշտոնական էջում հրապարակել էր նոյեմբերի 5-ի հանրահավաքի անոնսն ու հանրահավաքին միանալու կոչ արել։

Գրառման մեջ նա հայտարարել էր, որ «Հուսահատվել չի կարելի։ Պայքարը պետք է շարունակվի՝ Արցախում և Հայաստանում։ Միացե՛ք»։

Այսպիսով՝ պարզ դարձավ, որ Ռոբերտ Քոչարյանը պատրաստվում է անձամբ մասնակցել հանրահավաքին, այն դեպքում, երբ Սերժ Սարգսյանն այս օրերին Արցախում է լինելու։ Ստացվում է, որ, դրանով պայմանավորված չի կարողանալու անձամբ ներկա գտնվել հավաքին։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով