Ներքին 3 տարի առաջ - 23:10 03-11-2022

Զբոսաշրջության կոմիտեի պատվիրակությունը կմասնակցի ՄԱԿ ԶՀԿ գործադիր խորհրդի նստաշրջանին

ՀՀ էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության կոմիտեի նախագահը և միջազգային համագործակցության վարչության պետը կմասնակցեն ՄԱԿ-ի Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության գործադիր խորհրդի 117-րդ նստաշրջանին։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նրանց գործուղելու մասին որոշումը նոյեմբերի 3-ին կայացրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Փաստաթուղթը հրապարակված է ՀՀ էլեկտրոնային կառավարման կայքում։

«Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության կոմիտեի նախագահ Սիսիան Պօղոսեանին և Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության կոմիտեի միջազգային համագործակցության վարչության պետ Սոնա Հովհաննիսյանին 2022 թվականի նոյեմբերի 22-26-ը գործուղել Մարոկկոյի Թագավորություն (Մարաքեշ)՝ Միավորված ազգերի կազմակերպության զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության գործադիր խորհրդի 117-րդ նստաշրջանին մասնակցելու նպատակով»,- ասվում է ՀՀ վարչապետի որոշման մեջ։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»