Ներքին Արտաքին 3 տարի առաջ - 21:35 03-11-2022

Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետների հանդիպման վերաբերյալ

Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել այսօր՝ նոյեմբերի 3-ին Բրյուսելում Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուսաթաֆաևի մասնակցությամբ կայացած երկու երկրների սահմանների սահմանազատման և անվտանգության հանձնաժողովի երրորդ նիստի վերաբերյալ։ Այս մասին հայտարարություն է տարածել Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայությունը։

Հաղորդվում է, որ նախքան հանդիպման մեկնարկը Եվրոպական արտաքին գործերի ծառայության գլխավոր քարտուղար Ստեֆանո Սանինոն ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի պատվիրակություններին, հաջողություն մաղթել հանձնաժողովների աշխատանքին։ Նա վերահաստատել Եվրոպական միության պատրաստակամությունը՝ աջակցել երկրների միջեւ հարաբերությունների կարգավորման գործընթացին։

«Հաշվի առնելով Ադրբեջանի և Հայաստանի Հանրապետության ղեկավարների մակարդակով տարբեր ձևաչափերով ձեռք բերված պայմանավորվածությունները՝ կողմերը շարունակել են քննարկել սահմանազատման հարցերը և դիտարկել կազմակերպչական և ընթացակարգային խնդիրները»,- ասվում է հաղորդագրության մեջ։


Նշվում է, որ կողմերը պայմանավորվել են աշխատանքային կարգով որոշել հանձնաժողովների չորրորդ նիստի օրն ու վայրը։ Բացի այդ Հայաստանն ու Ադրբեջանը պայմանավորվել են նաև արագացնել սահմանների սահմանազատման հանձնաժողովների աշխատանքը։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում

Ձեզ գուցե հետաքրքրի