Ներքին 3 տարի առաջ - 20:01 03-11-2022

Արմավիրի բաժնի ՊՊԾ պետի տեղակալը ապօրինի ուղևորափոխադրումներ իրականացնող ընկերության աշխատակիցներից ստացել է կաշառք

Ոստիկանության Արմավիրի բաժնի պարեկապահակային ծառայության պետի տեղակալ Ա.Ս.-ն, տեղեկացված լինելով «Ընկերներ տրանս» ՍՊ ընկերության աշխատակիցների կողմից մի շարք վարորդների միջոցով Արմավիր քաղաքի ավտոկայանի հարակից տարածքից դեպի Երևանի կենտրոնական ավտոկայան և հակառակ ուղղությամբ առանց հատուկ թույլտվության (լիցենզիայի) ապօրինի ուղևորափոխադրումներ իրականացնելու մասին, այդ աշխատանքները համակարգող, կարգավարի գործառույթներն իրականացնող Գառնիկ Երանոսյանից և Սիփան Հակոբյանից 2021 թվականի դեկտեմբերից մինչև 2022 թվականի ապրիլն ընկած ժամանակահատվածը պահանջել և ստացել է շուրջ 220 հազար դրամ կաշառք:

Ինչպես հայտնում են Գլխավոր դատախազությունից, այս մասին փաստական տվյալները ձեռք են բերվել ԱԱԾ քննչական դեպարտամենտում նախաձեռնված և Հակակոռուպցիոն կոմիտե ուղարկված քրեական վարույթով նախաքննության ընթացքում:

2022 թվականի նոյեմբերի մեկին հսկող դատախազի որոշմամբ քննիչի միջնորդությունը բավարարվել է, և ենթադրաբար կաշառք ստացած պաշտոնատար անձի, ինչպես նաև՝ նրան կաշառք տվողների նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում:

Վարույթն իրականացնող քննիչը որոշում է կայացրել դատարան ներկայացնելու նպատակով ազատության մեջ գտնվող հիշյալ մեղադրյալներին ձերբակալելու մասին:

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան