Ներքին 3 տարի առաջ - 15:35 03-11-2022

Պարզապես մենք այսքան կախված չենք եղել որևէ կողմից, հատկապես Ռուսաստանից․ քաղաքագետը՝ Ա․ Սիմոնյանի հայտարարության մասին

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հայտարարությունը, թե «ՀՀ այսօրվա իշխանություններն ամենապրոռուսականն են»՝ կարելի է դիտարկել երկու տեսանկյունից։ Oragir.News-ի հետ զրույցում այս մասին ասաց քաղաքագետ Արա Պողոսյանը։

«Եթե այդ բառը չընկալենք ուղիղ իմաստով, ապա այսօր ՀՀ-ն իրականում Ռուսաստանից շատ ավելի է կախված, քան նախկինում կամ երբևէ։ Եթե նրանք խոսում են այդ իմաստով, ապա, գուցե և կա ճշմարտության հատիկ։ ՀՀ անվտանգությունն այսքան խոցելի չի եղել, և մենք այսքան կախված չենք եղել որևէ կողմից, հատկապես Ռուսաստանից։

Մեր արտաքին քաղաքականությունը նախկինում երբեք այսքան փոխկապված չի եղել, ինչպես՝ մեր իշխանություններն են հայտնում, որ համաձայնեցված է ռուսական կողմի հետ և այլն, և այլն․․․»,- ասաց նա։

Ինչ վերաբերում է ՀՀ կառավարության վարած քաղաքականությանն ու քայլերին՝ քաղաքագետն այդ հայտարարությունը ճշմարտության մոտ չհամարեց։

Հիշեցնենք, որ ավելի վաղ ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը լրագրողների զրույցում հայտարարել էր, որ Հայաստանի այսօրվա իշխանությունն ամենապրոռուսականն է, և ՌԴ-ում համաձայն են դրա հետ։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող

Ձեզ գուցե հետաքրքրի