Ներքին 3 տարի առաջ - 11:33 03-11-2022

Հայաստանի դերն ու հեղինակությունը բարձրանում է ԵԱՏՄ-ում. մեր առաջարկները որոշիչ են դառնում. Վահան Քերոբյան

Հայաստանը 2021 թվականի կեսից ԵԱՏՄ բյուջե վճարած և ստացած մաքսատուրքերի առումով արդեն գտնվում է դոնորի կարգավիճակում, այսինքն՝ ավելի շատ տալիս է, քան ստանում, 2023 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը:

Ըստ նրա՝ մոտ ապագայում կարիք կլինի միության բյուջեի վերաբաշխում կատարել:

«Հայաստանն անցյալ տարվա կեսերից ԵԱՏՄ բյուջե վճարած և ստացած մաքսատուրքերի առումով արդեն գտնվում է դոնորի կարգավիճակում: Այսինքն՝ մենք ավելի շատ տալիս ենք, քան՝ ստանում: Քննարկումներ են գնում, ԵԱՏՄ նիստի ընթացքում վարչապետն էլ նշեց, որ կարիք կլինի մոտ ապագայում վերանայել ԵԱՏՄ բյուջեի բաշխումը:

Ըստ էության, մենք, լինելով ավելի փոքր երկիր, արդեն հանդիսանում ենք բավականին խոշոր դոնոր և կարիք կա, որ մի քիչ ավելի արդար բաշխվածքի ճանապարհով գնանք», - ասաց Քերոբյանը:

Նրա խոսքով՝ Հայաստանը բավականին ակտիվացրել է սեփական ծրագրերը ԵԱՏՄ-ում, ավելի շատ նախաձեռնություններով է հանդես գալիս, փորձում իր դերը կառույցում ավելի ուժեղացնել:

«Հայաստանի դերը, հեղինակությունը բարձրանում է ԵԱՏՄ-ում, անզեն աչքով էլ նկատելի է: Բազմաթիվ հարցերում Հայաստանի առաջարկները որոշիչ են դառնում, շատերն են մեր առաջարկներին ականջալուր լինում: Մեր դերակատարումը ԵԱՏՄ-ում մեծանում է», - ընդգծեց նախարարը:

Նա ասաց, թե աշխատանքներ են նաև տարվում, որ հայկական ընկերությունների արտադրանքներն ընդգրկվեն եվրասիական արդյունաբերական ապրանքների ռեեստրում:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան