Ներքին 3 տարի առաջ - 20:02 01-11-2022

Ռուս խաղաղապահների հարցն Ադրբեջանը փորձելու է պահել՝ հատուկ նպատակի համար․ քաղաքագետ

Երեկ, Սոչիում կայացած եռակողմ հանդիպման գլխավոր նպատակը ոչ այնքան արդյունք արձանագրելն էր, որքան ռուսական օրակարգի պահպանումն էր։ Oragir.News-ի հետ զրույցում այս մասին հայտարարեց քաղաքագետ Երվանդ Բոզոյանը։ «Գիտեք, որ կա մրցակցություն, այսպես ասած․․․ Արևմուտքի առաջարկը կա։ Ի դեպ, նպատակն էր ամեն կերպ, ամեն ինչ անել, որ Արևմտյան տարբերակը վիժեցվեր։

Պուտինի խնդիրն էր, որ պրոցեսն ընթանում է եռակողմ ֆորմատում։ Ինչքան դա հաջողվեց Ռուսաստանին՝ դժվար է ասել, կյանքը ցույց կտա։ Բայց, առնվազն գոնե և՛ Նիկոլ Փաշինյանի և՛ Ալիևի հրապարակային ելույթներում տպավորություն կա, որ իրենք համաձայնել են ռուսական մոդելով շարժվել»,- ասաց քաղաքագետը։

Ինչ վերաբերում է Արցախում ռուսական խաղաղապահ առաքելությանը՝ քաղաքագետը տեսակետ հայտնեց, որ որոշումն Ադրբեջանը փորձելու է պահել՝ հատուկ նպատակի համար։ «Որպեսզի կարողանա Ռուսաստանից ինչ-որ բան կորզել դրա դիմաց։ Կարծում եմ, որ այս փուլում Ադրբեջանը չի գնա որոշակի ինչ-որ կոնկրետ որոշման, որը կերկարաձգի ռուսական խաղաղապահ ուժերի առաքելությունը, որովհետև, չեմ բացառում, որ հետագայում, երբ մոտենա այդ ժամկետը իրենք «առևտուր» անեն ու դրա արդյունքում փորձեն ինչ-որ բան կորզել Մոսկվայից»,- ասաց նա։

Քաղաքագետն անդրադարձավ նաև Պուտինի հայտարարությանը, որ ՌԴ-ն պատրաստ է Հայաստանին ու Ադրբեջանին տրամադրել Խորհրդային միության ճշգրիտ քարտեզները։ «Սահմանների դելիմիտացիայի համար այլ քարտեզներ գոյություն էլ չունեն, բացի ռուսականից։ Այնպես որ այդ իմաստով ռուսների ունեցածն առավելություն է»,- ասաց նա։

Ըստ քաղաքագետի՝ չնայած երկու կողմ էլ որոշ հարցերում համաձայնություն են հայտնել՝ արդյունքների մասին խոսելը դեռևս վաղ է։ Իր խոսքով՝ այնուհանդերձ, հայտարարություններից ավելի դեռևս ոչ մի բան չի արվել և պետք է սպասել իրադարձությունների ընթացքին։ «Մերժում էլ չկա երկու կողմից էլ։ Այդ իմաստով Մոսկվան արձանագրում է այն, ինչ կա»,- ասաց նա։

Նազելի Ստեփանյան

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան